Ծրագրի տարեկան ձեռքբերումները


2011 թվականը  մոտենում է իր ավարտին: Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագիրը ամփոփում է իր ձեռքբերումները: Ծրագրի թիմի անունից շնորհավորում ենք բոլորի Նոր Տարին և Սուրբ Ծնունդը: Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ակտիվ մասնակցեցին մեր ծրագրին և աջակցեցին մեզ: Ձեզանից յուրաքանչյուրի ներդրումը մեր ծրագրի հաջողության երաշխիքն է:

Թող գալիք տարին բերի նոր հաջողություններ և նվաճումներ, և թող մեր համագործակցության շնորհիվ էական փոփոխություններ տեղի ունենան Հայաստանի մեդիա ոլորտում:

Ստորև ներկայացնում ենք ծրագրի տարեկան արդյունքները համառոտ:

Լավագույն մաղթանքներով՝

Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագրի թիմ

Ծրագրի տարեկան ձեռքբերումները.

  • Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնն իրականացրեց լայնամասշտաբ հետազոտություն, որը բացահայտեց Հայաստանի բնակչության տրամադրություններն ու ընկալումները մեդիա աղբյուրների վերաբերյալ: Տես հետազոտության ամբողջական արդյունքները:
  • Եվրասիա համագործակցության հիմնադրամի աջակցությամբ հիմնվեցին 5 Ինֆոտներ (հեռահաղորդակցման կենտրոններ) Արմավիրում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում, Մարտունիում, որոնք հնարավորություն տվեցին քաղաքացիներին տեղեկատվություն ստանալ և ստեղծել նորություններ իրենց համայնքների վերաբերյալ:
  • Եվրասիան իրականացրեց դրամաշնորհային ծրագիր մեդիա ոլորտի և ՀԿ-ների համար, ինչի շնորհիվ ստեղծվեցին կայուն ծրագրեր՝ ուղղված քաղաքացիական ակտիվության և լրագրության զարգացմանն ու նոր մեդիայի արտադրությանը:
  • Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն նախաձեռնեց Մուլտիմեդիա կենտրոնի ստեղծումը, որը կրթական հնարավորություններ է ընձեռում պրոֆեսիոնալ և քաղաքացիական լրագրողների, ՀԿ աշխատակիցների և սոցիալական ակտիվ անհատների համար: Տարվա ընթացքում Ինտերնյուսը անց է կացրել 26 սեմինար, որին մասնակցել է 403 մարդ, ինչպես նաև իրականացվել են մարզային դասընթացներ գործող լրատվամիջոցների աշխատակիցների համար:
  • Հայաստանում մեդիա քննադատության դաշտի զարգացման նպատակով Ինտերնյուսը թարմացրել և ձևափոխել է իր Media.am կայքը, որն այսօր ծառայում է որպես ազատ պլատֆորմ Հայաստանի և համաշխարհային մեդիա դաշտի վերաբեյալ վերլուծական նյութերի հրապարակման համար:
  • Լրատվամիջոցների իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով Երևանի մամուլի ակումբը Ինտերնյուս Հայաստանի ակտիվ մասնակցությամբ ստեղծեցին Լրատվամիջոցների շահերի պաշտպանության խումբ, որը նաև ակտիվ ներգրավված է Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի փոփոխությունների իրականացման գործընթացներում:
  • Ա1+ առցանց լրատվամիջոցի և Երևանի մամուլի ակումբի համատեղ ջանքերի շնորհիվ իրականացվեց Ի-ակումբ առցանց հեռուստածրագրի արտադրությունը, որը նվիրված է ինտերնետին և տեղեկատվական ոլորտի վերջին զարգացումներին, որն այսօր արդեն ունի մեծ լսարան և հեռարձակվում է Հայաստանի շրջանների տեղական հեռուստաալիքներով:

Տարին թվերով՝

  • 997 մարդ (լրագրողներ և բլոգերներ) ուսուցանվել են ծրագրի շրջանակներում
  • 90 ոչ պետական լրատվամիջոցներ և մեդիա ՀԿ ներկայացուցիչներ ստացել են աջակցություն
  • 150.000 մարդու համար հասանելի դարձան նոր այլընտրանքային լրատվամիջոցները
  • 500 մարդ Հայաստանի տարբեր մարզերից մասնակցեց ԻնֆոՏան միջոցառումներին
  • Media.am կայքը ամսեկան ունենում է 6,000 այցելու
  • 8 հանրային քննարկումներ կազմակերպվեցին 200 ակտիվ քաղաքացիների համար

Posted on December 27, 2011, in Uncategorized. Bookmark the permalink. Leave a comment.

Leave a comment