Monthly Archives: February 2012
Ինֆոտների հանդիպում Երևանում
Հունվարի 26-29 Երևանում տեղի ունեցավ 5 մարզերում գործող հեռահաղորդակցման կենտրոնների՝ Ինֆոտների ներկայացուցիչների հանդիպումը՝ քննարկելու 7-8 ամիսների գործունեության ընթացքում կուտակված խնդիրներն ու միասնական ուժերով մշակելու ԻնֆոՏների հետագա քայլերը: Ինֆոտները՝ որպես տեղեկատվություն ստեղծող և սփռող ռեսուրս կենտրոններ քաղաքացիների համար, ստեղծվեցին Եվրասիա համգործակցություն հիմնադրամի կողմից «Այլընտրանքային լրատավության ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում, ուր կենտրոնացված են տեղեկատվություն ստեղծելու համար անհրաժեշտ մարդկային և տեխնիկական ռեսուրսներ:
Եռօրյա հանդիպման նպատակն էր, բացի տարաբնույթ հարցերի քննարկումից, ինչպիսիք էին միջազգային զարգացման հեռանկարները և Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, այլընտրանքային լրատվամիջոցների դերը , մասնակիցների կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների հմտությունների կատարելագործումը, Ինֆոտների հետագա քայլերի հստակեցումն ու նոր ծրագրերի մշակումը` ԻնֆոՏների ցանցը հզորացնելու համար:
Հանդիպման յուրաքանչյուր օրվա մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ Գորիսի Ինֆոտան բլոգում.
Սեմինարի նկարները տես այստեղ :
Վերջին օրվա ընթացքում բոլոր ԻնֆոՏները ներկայացրեցին իրենց ծրագրերի տեսլականները: Բոլոր հինգ ներկայացումներն էլ տարբերվում էին միմյանցից, քանի որ յուրաքանչյուր ինֆոտուն հաշվի էր առել իր տեղանքի առանձնահատկությունները, պահանջները: Տես յուրաքանչյուրի ներկայացումը ստորև.