Monthly Archives: October 2012
Միացե’ք, մասնակցե’ք, նկարե’ք
Հարգելի ընկերներ,
Սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու “Սոցարտ” նկարչական միջոցառմանը, որի նպատակն է բարձրաձայնել մեզ անհանգստացնող առկա սոցիալական խնդիրները՝ նկարներով: Անգլիական այգու տարածքում տեղադրված կլինեն վերամշակված թղթեր, ներկեր, վրձիններ և այլ նկարչական նյութեր, որպեսզի միասին նկարենք յուրաքանչյուրիս անհանգստացնող սոցիալական խնդիրները: Ձեր նկարներից լավագույնները կօգտագործվեն կայքում տեղակայված պատմությունների էջում: Օրվա բարձր տրամադրությունը նաև կապահովեն երաժշտական խմբերը իրենց այլընտրանքային երաժշտությամբ:
Միջոցառումը տեղի կունենա վաղը՝ շաբաթ, կսկսվի ժամը 12-ին և կտևի մինչև 16-ը: Եկեք ընկերներով, ընտանիքի անդամների հետ միասին Անգլիական այգի /Կոնգրես հյուրանոցի հարևանությամբ/՝ համատեղելու օգտակարը հաճելիի հետ:
Հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ http://www.eiva.am կայքից:
Սոցարտ նկարչական միջոցառումը կազմակեպվում է «Մարդ, արվեստ, լրատվություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է , որպես «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի մի մաս:
Renovated Martuni InfoTun Opening Ceremony, October 5, 2012
On October 5, 2012, an official opening ceremony of the renovated Martuni InfoTun was organized. The ceremony highlighted completion of renovation and technical build-up of the InfoTun. The Center received additional support from Orange Foundation Armenia and Eurasia Partnership Foundation to create a state-of-the art training center renovated in InfoTun-style and equipped with a computer lab. The project was funded as part of the Alternative Resources in Media program, implemented in Armenia by EPF, IMS, YPC and Internews Network.
Honorable guests of the event included Dr. Karen R. Hilliard, new Mission Director of USAID Armenia and Mr. Bagrat Harutyunyan, Mayor of Martuni. Following a ribbon cutting ceremony, InfoTun guests and volunteers had an opportunity to tour the center. Anahit Gevorgyan, Director of Martiuni Women’s Community Council, the host organization for Martuni InfoTun, welcomed the guests and presented the history, progress and ambitious strategies of Martuni InfoTun.
A traditional tree-planting event concluded the official part of the ceremony and the guests were invited to enjoy traditional delicacies of Martuni region, including honey halva, herb dolma and home-made dairies.
Vitali Manski in Yerevan. Ikonoskop film
Vitali Manski in Yerevan. Ikonoskop fil , a set on Flickr.
October 4, 2012
Անչափ հետաքրքիր ֆիլմ հեռուստատեսության ստեղծման պատմության, ընթացքի, մարդկային ընկալման, հեռուստահաղարդավարների կյանքի /մասնավորապես՝ հեռուստատեսության երկու գերաստղերի՝ Կիրիլ Լավրովի ու Դեն Ռազերի/ պատմության մասին: Իկոնոսկոպը է
ր անվանել հեռուստացույցը հեռուստատեսության հիմնադիր Զվորիկինը.
Վիտալի Մանսկու՝ հեռուստատեսության մասին պատմող «Իկոնոսկոպ» ֆիլմի դիտման հնարավորություն հեղինակի հետ միասին
Հոկտեմբերի 4-ին, ժամը 16.00-ին, մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունում կկայանա հանդիպում կինովավերագրող, պրոդյուսեր Վիտալի Մանսկու հետ, ով կներկայացնի իր վերջին՝ «Իկոնոսկոպ» վավերագրական ֆիլմը։
Ֆիլմը հեռուստատեսության ֆենոմենի հետազոտություն է, որի կենտրոնում հեռուստատեսության երկու գերաստղերի՝ Կիրիլ Լավրովի ու Դեն Ռազերի կերպարներն են, ինչպես նաեւ՝ շարքային հեռուստադիտողների սպասելիքներն ու նրանց հոգեբանության փոփոխությունները։
«Իկոնոսկոպ» ֆիլմը ( «իկոնոսկոպ»՝ այդպես էր անվանել հեռուստացույցը հեռուստատեսության հիմնադիր Զվորիկինը) պատմում է այն մասին, որ հեռուսատեսությունը դարձել է յուրաքանչյուր մարդու կյանքի անբաժան մասն այնպես, որ վերածվել էր յուրատեսակ կրոնի։ Ֆիլմը ստեղծվել է 2011 թվականին:
Վիտալի Մանսկին բազմաթիվ ֆիլմերի, հեռուստածրագրերի հեղինակ է, Ռուսաստանի «Նիկա» կինոակադեմիայի եւ «Տեֆֆի» հեռուստաակադեմիայի անդամ, Մոսկովյան «Արտդոկֆեստ» վավերագրական կինոյի բաց փառատոնի նախագահ։ Նա հայտնի է նաեւ որպես առաջին ռուսական ինտերնետային կինոհանդեսի՝ vertov.ru կայքի հիմնադիր ու «Իրական կինո» մանիֆեստի հեղինակ։
Վիտալի Մանսկին երկար տարիներ զբաղվել է վավերագրական կինոն հեռուստատեսությամբ տարածելու ու հանրության լայն շերտերին հասանելի դարձնելու գործով։ Նրա նախաձեռնությամբ Ռուսաստանում ստեղծվել է «Դափնի» ազգային մրցանակաբաշխությունը, որը մրցանակներ է շնորհում լավագույն կինո եւ հեռուստատեսային ֆիլմերին։ Այժմ Վիտալի Մանսկին «Դափնի» մրցանակաբաշխության գլխավոր պրոդյուսերն է ու «Ռուսաստանի ոչ խաղարկային կինո եւ հեռուստատեսություն» գիլդիայի համահիմնադիրներից մեկը։
«Իկոնոսկոպ» ֆիլմի դիտմանն ու հաջորդող քննարկմանը մասնակցելու մասին տեղեկությունների համար կարող եք զանգահարել 583620 հեռախոսահամարով;