Երեխաները բարձրաձայնում են իրենց հուզող խնդիրներ «Դպրոցական բլոգի» միջոցով


Մարտ ամսից մեկնարկած «Դպրոցական բլոգ»-ն այսօր արդեն լայն տարածում է գտել առ-ցանցում: Այն ունի 8.000-10.000 այցելու ամսական, ունի Ֆեյսբուքի իր էջը, ակտիվ է Թվիթերում: Դպրոցականներ Երևանից, Էջմիածնից, Ալավերդիի երեք համայնքներից, Դիլիջանից, Մարտունիից ակտիվ գրառումներ են անում բլոգում, կիսվում իրենց մտահոգություններով, մասնակցում քննարկումների և միմյանց օգնում խորհուրդներով:

Լիլիթ Սիրադեղյանը Ճոճկանից առաջին համարձակներից էր, ով բլոգում գրեց իր դպրոցում առկա մի խնդրի մասին: Նա անվանեց իր գրառումը «Մեր դպրոցի զուգարանը փայտե կմախք է», ուր անկեղծորեն պատմեց, թե ինչպես է սանհանգույցի հետ կապված խնդիրը խոչընդոտում ամբողջ դասապրոցեսը և նեղություն պատճառում դպրոցի երեխաներին.

«Իսկ ճշմարտությունն այն է, որ մեր դպրոցի սանհանգույցը ոչ թե զուգարան է, այլ փայտե կմախք, որն էլ գտնվում է դպրոցից ահագին հեռու: Ու միթե՞ կարելի է այդ կիսաքանդ, առանց տանիքի, մոշի թփերով պատված փայտե կմախքին սանհանգույց անվանել: Սա էլ քիչ է, մեր ուսումնական շենքից շատ հեռու է, որը շատ հաճախ մեզ դժվար իրադրությունների առաջ է կանգնեցնում: Սովորաբար, երկար դասամիջոցներին սանհանգույցի մոտ աղջիկների հերթ է կուտակվում…»

«Սկզբում չէի համարձակվում գրել», ասում է Լիլիթը,- «Կաշկանդվում էի, չէի հավատում, որ այս խնդիրը ի վերջո կլուծվի: Հետո վերջապես խիզախեցի և գրեցի: Մտածեցի, մի գուցե կարողանամ ինչ որ բան փոխել:»

Ավելի ուշ Լիլիթի այս գրառումը հայտնվեց նաև էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկի http://ankakh.com/2011/07/135424/ էջում: «Իսկ վերջերս էլ տեղեկացա, որ Կրթության նախարարությունն էլ իմացել է այս խնդրի մասին և խոստացել լուծում տալ: Հույս ունեմ, որ ի վերջո կարձագանքեն»,- ասում է նա` ոգևորված:

Բլոգում Լիլիթը գրում է նաև սիրային թեմաներով, անկեղծ կիսում իր մտքերը: «Ես դարձել եմ շատ համարձակ, նույնիսկ իմ մոտիկներն են դա նկատում: Իմ գրածները կարդում են դասընկերներս, հայտնում իրենց կարծիքը և ինձ միշտ ոգևորում են»,- ասում է նա:

«Դպրոցական բլոգ»-ի ակտիվ մասնակիցներից է նաև Ռոբերտ Պետրոսյանը Դիլիջանից, ով համարձակ և անկեղծ խոսում է տարբեր խնդիրների մասին: Նա նույնիսկ արժանացավ գլխավոր մրացանակի՝ որպես ամենաակտիվ և համարձակ բլոգեր, և ստացավ մրցանակ նեթբուկ: Իր գրառումներում Ռոբերտը խոսում է այնպիսի իրողությունների մասին, որոնք հաճախակի են պատահում մեր առօրյայում, բայց և պատշաճ ուշադրության հաճախ չեն արժանանում:

«Շատ ոգևորվեցի, երբ իմացա այս բլոգի մասին: Այստեղ ես ազատ, առանց կաշկանդվելու գրում եմ ինձ հուզող խնդիրների մասին: Կարծում եմ, որ իմ գրառումները տեղիք են տալիս մարդկանց մտածելու: Ես հավատում եմ, որ խոսելով խնդրի մասին հնարավոր է ինչ-որ բան փոխել մեր կյանքում», – ասում է Ռոբերտը:

Ռոբերտի ամենահամարձակ գրառումներից է «Ընկերոջս ծեծում էին թե՛ տանը, թե՛ դպրոցում». մի տխուր պատմություն, ուր նա պատմում է իր ընկերոջ մասին:

«Ես ուզեցի, որ մարդիկ իմանան, որ նման երեխաներ կան մեր կյանքում և նրանք մեր օգնության կարիքն ունեն շատ: Այս գրառումը ամենաշատը մեկնաբանվեց: Մարդիկ սկսեցին խորհուրդներ տալ, տարբեր լուծումներ առաջարկել»,- ասում է նա : Այս գրառումը նաև հայտնվեց Հետք-ի էլեկտրոնային էջում:

Մեկ այլ կարևոր հիմնախնդիր, որին անդրադարձավ Ռոբերտը, իրենց քաղաքի ճանապարհային տրանսպորտի մասին էր: Իր այս գրառմանը նա տվեց շատ յուօրինակ և հետաքրքիր անվանում՝ «Մեր ավտոբուսը «բեզռազմեր» է»:

«Ջրհողեր թաղամասից եկող աշակերտներս ստիպված ենք լինում գոնե մեկ ոտքի տեղ ճարել, որպեսզի չուշանանք դասից, իսկ ոտքով գնալ էլ չի լինում, դպրոցը այդքան էլ մոտիկ չէ,  և մենք դասից ուշանում ենք, ավտոբուսներն էլ աշխատում են կես ժամը մեկ…», – գրում է Դիլիջանցի տղան:

«Շատ լուրջ խնդիր է մեր քաղաքի թե մեծերի, թե փոքրերի համար, և ես կարծում եմ, եթե նախարարությունը տեղյակ լինի դրա մասին, ապա այս հարցը հնարավոր է լուծվի: Այդ պատճառով որոշեցի գրել», – ասում է Ռոբերտը:

Կարևոր է նշել, որ «Դպրոցական բլոգ»-ն ունի նաև ուսուցողական բնութ: Բլոգում առկա են «դպրոցականի իրավունք» և «հոգեբանի անկյուն» էջերը, ուր հոգեբանն ու լրագրողը խորհուրդներ են տալիս երեխաներին տարբեր իրավիճակներում և փորձում են լուծումներ տալ խնդիրներին իրավական տեսանկյունից՝ երեխաներին իրազեկելով նաև իրենց իսկ իրավունքների մասին:

Այս նախձեռնությունը իրավամբ կարևոր քայլ է գիտակից և պատասխանատու քաղաքացի կրթելու ուղությամբ: Շնորհակալություն Աննա Մուրադյանին այս նախագիծը իրականացնելու համար: Մաղթում ենք նրան և բոլոր մասնակիցներին նորանոր ձեռբերումներ ու էլ ավելի հետքրքիր և ազդեցիկ գրառումներ:

Posted on October 7, 2011, in Case study. Bookmark the permalink. 1 Comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: