Monthly Archives: December 2011
Ծրագրի տարեկան ձեռքբերումները
2011 թվականը մոտենում է իր ավարտին: Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագիրը ամփոփում է իր ձեռքբերումները: Ծրագրի թիմի անունից շնորհավորում ենք բոլորի Նոր Տարին և Սուրբ Ծնունդը: Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ակտիվ մասնակցեցին մեր ծրագրին և աջակցեցին մեզ: Ձեզանից յուրաքանչյուրի ներդրումը մեր ծրագրի հաջողության երաշխիքն է:
Թող գալիք տարին բերի նոր հաջողություններ և նվաճումներ, և թող մեր համագործակցության շնորհիվ էական փոփոխություններ տեղի ունենան Հայաստանի մեդիա ոլորտում:
Ստորև ներկայացնում ենք ծրագրի տարեկան արդյունքները համառոտ:
Լավագույն մաղթանքներով՝
Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագրի թիմ
Ծրագրի տարեկան ձեռքբերումները.
- Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնն իրականացրեց լայնամասշտաբ հետազոտություն, որը բացահայտեց Հայաստանի բնակչության տրամադրություններն ու ընկալումները մեդիա աղբյուրների վերաբերյալ: Տես հետազոտության ամբողջական արդյունքները:
- Եվրասիա համագործակցության հիմնադրամի աջակցությամբ հիմնվեցին 5 Ինֆոտներ (հեռահաղորդակցման կենտրոններ) Արմավիրում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում, Մարտունիում, որոնք հնարավորություն տվեցին քաղաքացիներին տեղեկատվություն ստանալ և ստեղծել նորություններ իրենց համայնքների վերաբերյալ:
- Եվրասիան իրականացրեց դրամաշնորհային ծրագիր մեդիա ոլորտի և ՀԿ-ների համար, ինչի շնորհիվ ստեղծվեցին կայուն ծրագրեր՝ ուղղված քաղաքացիական ակտիվության և լրագրության զարգացմանն ու նոր մեդիայի արտադրությանը:
- Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն նախաձեռնեց Մուլտիմեդիա կենտրոնի ստեղծումը, որը կրթական հնարավորություններ է ընձեռում պրոֆեսիոնալ և քաղաքացիական լրագրողների, ՀԿ աշխատակիցների և սոցիալական ակտիվ անհատների համար: Տարվա ընթացքում Ինտերնյուսը անց է կացրել 26 սեմինար, որին մասնակցել է 403 մարդ, ինչպես նաև իրականացվել են մարզային դասընթացներ գործող լրատվամիջոցների աշխատակիցների համար:
- Հայաստանում մեդիա քննադատության դաշտի զարգացման նպատակով Ինտերնյուսը թարմացրել և ձևափոխել է իր Media.am կայքը, որն այսօր ծառայում է որպես ազատ պլատֆորմ Հայաստանի և համաշխարհային մեդիա դաշտի վերաբեյալ վերլուծական նյութերի հրապարակման համար:
- Լրատվամիջոցների իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով Երևանի մամուլի ակումբը Ինտերնյուս Հայաստանի ակտիվ մասնակցությամբ ստեղծեցին Լրատվամիջոցների շահերի պաշտպանության խումբ, որը նաև ակտիվ ներգրավված է Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի փոփոխությունների իրականացման գործընթացներում:
- Ա1+ առցանց լրատվամիջոցի և Երևանի մամուլի ակումբի համատեղ ջանքերի շնորհիվ իրականացվեց Ի-ակումբ առցանց հեռուստածրագրի արտադրությունը, որը նվիրված է ինտերնետին և տեղեկատվական ոլորտի վերջին զարգացումներին, որն այսօր արդեն ունի մեծ լսարան և հեռարձակվում է Հայաստանի շրջանների տեղական հեռուստաալիքներով:
Տարին թվերով՝
- 997 մարդ (լրագրողներ և բլոգերներ) ուսուցանվել են ծրագրի շրջանակներում
- 90 ոչ պետական լրատվամիջոցներ և մեդիա ՀԿ ներկայացուցիչներ ստացել են աջակցություն
- 150.000 մարդու համար հասանելի դարձան նոր այլընտրանքային լրատվամիջոցները
- 500 մարդ Հայաստանի տարբեր մարզերից մասնակցեց ԻնֆոՏան միջոցառումներին
- Media.am կայքը ամսեկան ունենում է 6,000 այցելու
- 8 հանրային քննարկումներ կազմակերպվեցին 200 ակտիվ քաղաքացիների համար
Կայացավ Արմավիրի նոր մեդիա ճամբարը
Դեկտեմբերի 8-ին Արմավիրի երիտասարդությունը մեծ խանդավառությամբ մասնակցեց Արմավիրի զարգացման կենտրոնի “Երիտասարդական ակտիվ լրագրողական ցանց” -ի կողմից կազմակերպված Արմավիր ճամբարին, որի ընթացքում երիտասարդները ծանոթացան Հայաստանում գործող հետաքրքիր և օգտակար ինտերնետ ռեսուրսներին, տարաբնույթ նախաձեռնություններին, որոնց նպատակն է նպաստել սոցիալական խնդիրների լուծմանը և քաղաքացիական հասարակության զարգացմանը: Ներկայացված կայքերը, բլոգերը հագեցած նոր մեդիա բազմաբնույթ գործիքներով հնարավորություն են տալիս յուրաքանչյուրին տեղեկություններ ստանալ իրենց հետաքրքող թեմաների շուրջ, անմիջական մասնակիցը դառնալ այս կամ այն նախաձեռնության և հանդես գալ առաջարկներով և նոր գաղափարներով: (Տես օրակարգը)
«Մեր նպատակն էր ներկայացնել այն հնարավորությունները, որոնք ստեղծված են նոր մեդիա գործիքների շնորհիվ և խթանել երիտասարդների ակտիվությունը իրենց իսկ համայնքներում խնդիրների վերհանման գործում: Ճամբարին ներկայացված էին տեղական, Երևանյան և Հայաստանի այլ շրջաններում գործող և արդեն հաջողված նախաձեռնությունները, որոնք օրինակ կարող են ծառայել մեր երիտասարդների համար և նրանց մեջ արթնացնել նախաձեռնող լինելու ցանկություն: Կարծում եմ, դա մեզ այսօր հաջողվեց:»,-ասում է Արման Ազիզյանը, Արմավիր Ինֆոտան համակարգողը:
ARMAVIR CAMP, a set on Flickr.
«Անհավանականության տեսություն» ֆիլմի ցուցադրություն
Դեկտեմբերի 7-ին, ժ. 19.00-ին հրավիրում ենք «Նարեկացի» Արվեստի Միություն ռեժիսոր Արա Շիրինյանի «Անհավանականության տեսություն. հակակոռուպցիոն բարեփոխումները Վրաստանում» Ֆիլմի ցուցադրությանը և քննարկմանը:
Ի՞նչ է հարկավոր ռեֆորմներ իրականացնելու, գործարար միջավայրը բարելավելու եւ կոռուպցիան հաղթահարելու համար։ Լավ օրենսդրությո՞ւն, ոչ պոպուլյար քայլերի ընդունակ կառավարությո՞ւն, քաղաքական կա՞մք։ Կամ գուցե բոլորը միասի՞ն։
Այս հարցերի պատասխանն է տալու «Պերոսոնա Գրատա» կազմակերպության կողմից պարտրաստված ֆիլմը, որն իրականացվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում:
Ֆիլմն ամբողջությամբ կարելի է դիտել այստեղ:
«Արմավիր նոր մեդիա ճամբար»
Դեկտեմբերի 8-ին ժ. 12:00 – 16:00 Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու “Արմավիր ճամբար”-ին , որի նպատակն է երիտասարդությանը ծանոթացնել այլընտրանքային մեդիայի հնարավորությունների մասին, բարձրացնել նրանց տեղեկացվածությունը այդ ոլորտում և իրենց ուժերը նոր մեդիայի դաշտում կիրառելու հնարավորություն ընձեռել:
Ճամբարն իրականացվում է “Երիտասարդական ակտիվ լրագրողական ցանց” ծրագրի շրջանակներում, որը գործարկվում է Արմավիրի զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության կողմից «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Հետաքրքե՞ց, ներբեռնիր Արմավիր ճամբարի օրակարգը:
Ճամբարն իրականացվում է “Երիտասարդական ակտիվ լրագրողական ցանց” ծրագրի շրջանակներում, որը գործարկվում է Արմավիրի զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության կողմից «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում:
Multimedia tools for effective election reporting
To equip journalists with new media tools for effective election reporting on November 28-December 2, 2011 Internews Media Support NGO organised a five-day training for acting journalists from various media outlets: regional TV, radio, on-line newspapers. The training was conduted by Henrik Hansen, a Danish journalist, editor and also a media trainer with a 19-year extensive experience in TV and radio.
“I tried to highlight the importance of quality election reporting combining it with new media. It was important to focus on the role of the media in the democratic election processes and the important mission of media to work with the agenda of the voters and the ways of involving them directly. And this is where the potential of new media is strong,” says Henrik Hansen.
The first days of the training were dedicated to the role and responsibilities of media during elections; international practice of involving voters was introduced. The next three days the participants worked in the groups to create their own web platforms where they tried to apply new media tools for quality and unbiased election reporting.
The last day of the training each group made a presenation of their site created on WordPress and multimedia tools that were introduced. Follow the links to the created resources: http://imqven.wordpress.com/ http://armenianvote.wordpress.com
Artur Barsegyan, “Qyavar” regional TV: “I had an opportunity to learn about international experience and see the whole potential that new media possesses today. I had little knowledge of new media as we still use traditional ways of providing information. But we are already planning to launch a website, blog and integrate it with social media, and the training was a good incentive. I learned a lot about WordPress platform and I am willing to continue discover the useful features it has.”
Mery Alexanyan, a journalist for Human Rights in Armenia website: “I have had some experience using new media tools for news coverage. I could increase my knowledge, learn new and interactive ways of providing information such as visually engaging timelines that integrate video, audio, images, text, links.”
Qnarik Harutyunyan, Tsayg TV, Gyumri: “ I am very much satisfied with the training. We used to working with traditional media tools and feel confident with alternative ways of providing information . Though our TV has website, and it is also present in Facebook the training helped me realise that we are not effectively using them. We are just providing on-sided information without involving our audiences into conversation, opinion sharing. I discovered the advantages of Livestream plugin that is a strong tool and can be very useful in providing instant and objective information. I am eager to share all my knowledge with my colleagues.”
Maraiam Mughdusyan, freelance journalist, working for zham.am and ankakh.com on-line newspapers: “ I liked the way the training was constructed. It was very useful both for those who are just starting to use new media tools and those who already have some knowledge and experience but would like to learn more. Today, the visualization of information is of great importance and the ability to combine texts with photos, videos, graphics, timeline makes communication more effective and interactive .I was happy to learn how the Livestream works and live chat opportunity it provides .”
More photos on Flickr.