Monthly Archives: May 2012
Վարպետության դաս. «Հեռուստատեսային բրենդինգի սկզբունքները և բրենդի տարածումը» թեմայով
«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում երկու օրով Հայաստան է ժամանելու հեռուստատեսային բրենդինգի խորհրդատու և թրեյներ Մայք Վիլերս-Սթյուարտը, ով ունի 30 տարվա հարուստ փորձ հեռուստատեսության ոլորտում և այսօր վերապատրաստումներ է իրականացնում համաշխարհային հեռարձակման հեռուստաընկերությունների բրենդի առաջխաղացման բնագավառում:
Ս.թ. հունիսի 9-10 Մայքը կմասնակցի Երևանում կայանալիք ԲարՔեմփին՝ ներկայացնելով սոցիալական ցանցերում յուրօրինակ բովանդակության ստեղծման և դրա արդյունավետ տարածման օրինակներ:
Հունիսի 9-ին, ժ. 14:00-ին «Ինտերնյուսի» գրասենյակում (Երեւան, Արշակունյաց 3, 4-րդ հարկ) միջազգային փորձագետը կվարի վարպետության դաս Հայաստանի հեռուստատեսության ոլորտի բրենդինգի, մարքետինգի և PR մասնագետների համար՝ «Բրենդինգի սկզբունքները և բրենդի տարածումը» թեմայով: Հանդիպման ժամանակ փորձագետը կկիսվի իր հարուստ փորձով՝ ներկայացնելով համաշխարհային հեռուստաընկերությունների (BBC, ITV, Al Jazeera, Antena և Sudan) հաջողության պատմությունները:
Մայք Վիլերս-Սթյուարտը աշխատել է BBC, ITV ընկերությունների, ինչպես նաև Discovery-ի համար, մասնակցել է անգլալեզու Al Jazeera հեռուստատեսության մեկնարկի աշխատանքներին, համագործակցել Intact Media Group-ի հետ:
Վարպետության դասին մասնակցելու համար անհրաժեշտ է գրել հետևյալ էլ. հասցեին g.ayvazyan@internews.am` նշելով ձեր անուն, ազգանունը, լրատվամիջոցը և կոնտակտային տվյալները:
Մանրամասների համար զանգահարեք՝ 055 586856 (Գայանե Այվազյանին):
Դասախոսություն «Խմբագրությունների զարգացման միջազգային միտումները» թեմայով
«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում «Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ-ն հյուրընկալում է շվեյցարացի փորձագետ Պասկալ Զեմպին, ով տարիներ շարունակ ղեկավարել է կոնվերգենտ (փոխակերպված) խմբագրությունների կազմակերպման գործընթացը:
Ս.թ. հունիսի 2-ին, ժ. 11-ին հրավիրում ենք տպագիր և առցանց մամուլի գլխավոր խմբագիրներին և լրագրողներին Կոնգրես հյուրանոցի «Պիկասո» սրահ միջազգային փորձագետի հետ դասխոսությանը՝ «Խմբագրությունների զարգացման միջազգային միտումները» թեմայով:
Շվեյցարացի փորձագետը կխոսի հետևյալ հարցերի մասին.
• Տպագիր մամուլը աշխարհում (ընթերցողներ և տպաքանակ)
• Մեդիա լսարանի փոփոխության միտումները
• Նոր գործիքներ նյութը ներկայացնելու համար
• Խմբագրության ռազմավարությունը մուլտիմեդիա միջավայրում (Նյուզրում 1.0-ից մինչև Նյուզրում 3.0)
• Խնդիրների և օրինակների քննարկում
• Քաղված դասերը և հաջողության գրավականը
Պասկալ Զեմպը երկար տարիներ աշխատել է օրաթերթերում, շաբաթաթերթերում և մուլտիմեդիա խմբագրություններում: Վերջին 5 տարիների ընթացքում նա հետամուտ է եղել խմբագրությունների միավորման (տպագիր, առցանց, մոբայլ) գործընթացին Շվեյցարիայում, ինչպես նաև՝ միջազգային շուկայում (Բելգրադ, Բուխարեստ, Բրատիսլավա, Պրագա, Վարշավա): Ղեկավարել է խմբագրություների աշխատանքում նոր համակարգերի և գործելաոճի ներդրման գործընթացները:
Այսօր Պասկալն ունի իր սեփական գործը Շվեյցարիայում և ղեկավարում է տարբեր խմբագրությունների զարգացման ծրագրեր:
Խնդրում ենք հաստատել ձեր մասնակցությունը հետևյալ էլ. փոստով training@internews.am ` նշելով ձեր անուն, ազգանունը, լրատվամիջոցը և կոնտակտային տվյալներ:
Մանրամասների համար զանգահարեք Ինտերնյուս՝ 010 583620, 095 583616 (Նարինե Սաֆարյանին):