Monthly Archives: October 2011

Մեկնարկել է հաղորդավարների դասընթացը


Այսօր հոկտեմբերի 25-ին մեկնարկեց հեռուստատեսային ծրագրեր և քննարկում-բանավեճեր վարողների վեցօրյա դասընթացը, որը բացառիկ հնարավություն է ընձեռում մասնակիցներին ձեռք բերելու հմտություններ և գիտելիքներ՝ մասնակցելով Ռուսաստանի առաջատար հեռուստալրագրողներ Սվետլանա Սորոկինայի և Նինա Զվերևայի վարպետության դասերին:

Դասընթացների տասը մասնակիցներն ընտրվել են Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում հայտարարած մրցույթի արդյունքում, որոնցից լավագույնները հնարավորություն կստանան վարելու ԵՀՀ հեղինակային հաղորդաշարը` «Հոդված 27» եւ հանդիպում – քննարկումները:

Այս վեցօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները գործնական պարապմունքների արդյունքում սովորելու են հեռուստածրագրեր և բանավեճեր վարելու հիմունքներ, որոնք կներկայացնեն Ռուսաստանից ժամանած մասնագետները հայաստանյան փորձագետների հետ միասին:

Մասնագետ ոճաբանի և դիմահարդարի օգնությամբ մասնակիցները ծանոթանալու են էկրանային իմիջի մշակման սկզբունքներին, վարելու են փորձնական հաղորդում ստուդիայում:

Այս նախաձեռնության իրականացմանն աջակցում է «Ինտերնյուս»-ը, որտեղ և անց է կացվում դասընթացը:

DSCN3506DSCN3482DSCN3483Nina ZverevaDSCN3490DSCN3492
DSCN3494DSCN3500DSCN3507DSCN3508DSCN3511DSCN3512
DSCN3513DSCN3516DSCN3518

Anchor’s training, a set on Flickr.

Jon Alpert conducts master classes in Armenia


IMG_7261DSCN3335DSCN3333DSCN3332DSCN3330Master Class at YSU
Alpert in GoshavankDSCN3328DSCN3327DSCN3318DSCN3316DSCN3315
DSCN3312DSCN3307DSCN3304Master Class at Internews ArmeniaDSCN3301IMG_7264
Master Class at Brusov University

From October 13-19, 2011 famous American documentary filmmaker and journalist visited Armenia to conduct master classes for students, journalists and filmmakers. Jon shared his rich experiences, talked about his style of reporting and telling stories.

Read more:

Cinéma vérité. Jon Alpert Advises Armenian Collegues to Fight for Peace on JNews.am

Legendary American documentary film maker conducts a master class for Mediamax’s journalists on Mediamax

«Միգուցե մեկը զենքը դնի վզիդ, ու այլեւս հնարավորություն չունենաս հաղթելու» on Hetq Online

ԼՈՒՅՍ ՍՓՌԵԼ ՄԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ…. on Vanadzor Infotun Blog

Խոսքի ազատության խնդիրները մարզերի հանրային քննարկումների օրակարգում


Երևանի մամուլի ակումբը «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանականերում սկսում է հանրային քննարկումների նոր շարք Հայաստանի տարբեր շրջաններում՝ քաղաքական ուժերի մասնակցությամբ: Հանրային քննարկումները նպատակ ունեն բարձրաձայնելու Հայաստանում առկա խոսքի ազատության խնդիրները և շեշտադրելով դրանց լուծման կարևորությունը՝ դարձնելու դրանք քաղաքական գործիչների նախընտրական ծրագրերի բաղադրիչ մաս:

Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Գյումրիում, ուր քննարկվեց հանրապետության հեռարձակման ոլորտում իրականացվող թվայնացման գործընթացը, դրա բացասական հետևանքները: Քննարկմանը ներկա էին տեղական հասարակական կազմակերպություններ, լրագրողներ, կուսակցությունների ներկայացուցիչներ: Ավելի մանրամասն դիտեք Ցայգ հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում:

Քննարկմանը հաջորդեց հեռուստատեսային հաղորդում, ուր բանախոսները նույնպես քննարկեցին խոսքի ազատության հարցերը և հեռահաղորդակցման ոլորտում առկա խոչընդոտները: Հաղորդումը հեռարձակվեց Ցայգ հեռուստատեսության երեկոյան  ուղիղ եթերով՝ հնարավորություն տալով հանրության ավելի լայն զանգվածներին դառնալ քննարկումների անմիջական մասնակից և ծանոթանալ լրատվական ոլորտում առկա խնդիրներին:

Հանրային քննարկումները կազմակերպվելու են նաև Հայաստանի մյուս մարզերում նախընտրական գործընթացներին ցուգընթաց:


Սոցիալական նորարարության ճամբար՝ գաղափարից դեպի գործողություն


«Մարդամեջ» Սոցիալական նորարարության ճամբարն առաջին անգամ իրականացվելու է Հայաստանում: Թեև հայկական նեթացիների համայնքն այլ երկրներում նման ճամբարների մասնակցության բավական հարուստ փորձ ունի, մենք փորձում ենք գտնել նաև նոր մարդկանց ու նոր գաղափարներ:

«Մարդամեջը» հրավիրում է տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների, ծրագրավորողների, Netացիների և սոցիալական խնդիրների գիտակների հայտեր ներկայացնել` Սոցիալական իննովացիաների ճամբարի մասնակցության համար:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 3-ը, ժ. 18:00-ն: Հայտերը կարող եք լրացնել առցանց  /օնլայն/այցելելով՝ mardamej.wordpress.com էջը:

Գաղափարից դեպի գործողություն

Մեկտեղ բերելով տարբեր գիտելիքների ու տաղանդների տեր մարդկանց՝ ճամբարը տեսական գաղափարը կամ ձևակերպած խնդիրը վերածում է կոնկրետ լուծման և կոնկրետ ծրագրային փաթեթի: Ճամբարը գաղափարների յուրօրինակ ինկուբատոր է, որում զարգանում են ու կյանքի կոչվում բազմաթիվ նախագծեր: Կարդալ ավելին

«Երկրի դեմքը» հաղորդման նոր եթերաշրջանը՝ նվիրված խորհրդարանական ընտրություններին


Երևանի մամուլի ակումբը վերսկսել է «Երկրի դեմքը» հեռուստաբանավեճերի նոր եթերաշրջանը, որը հեռարձակվում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ: Հաղորդումները նվիրված են առաջիկա խորհրդարանական ընտրություններին և հյուրընկալելու են Հայաստանի կուսակցությունների ներկայացուցիչներին:

Առաջիկա ութ հաղորդումները կփորձեն բացահայտել ընտրությունների վերաբերյալ կուսակցությունների վերաբերմունքն ու սպասելիքները և վերլուծել նրանց նախկին խորհրդարանական գործունեության արդյունքները: Իսկ գարնանային եթերաշրջանի ժամանակ հեռուստաբանավեճերը կծավալվեն արդեն խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական ծրագրերի շուրջ:

Հեռուստաղորդումը նպատակ ունի առողջ քննարկումներ ծավալել քաղաքական հարցերի վերաբերյալ և խորհրդարանական ընտրություններից առաջ  ընտրողներին տեղեկացնել կուսակցությունների դիրքորոշումների և հետագա գործողությունների մասին:

Հոկտեմբերի 14-ին, ժ. 18:10  «Երկիր Մեդիայի» եթեր դուրս կգա «Երկրի դեմքը» հաղորդման հերթական թողարկումը, իսկ կրկնությունը կարող եք դիտել հոկտեմբերի 17-ին, ժ. 16:15: Հաղորդման հյուրերն են ՀՀՇ վարչության փոխնախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանը և Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը: Քննարկվելու են Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին առնչվող հարցեր: Մասնավորապես կարծարծվեն արտախորհրդարանական ընդդիմության` ՀԱԿ-ի նախկին և առավելապես ներկայիս պահանջները, ինչպես նաև ներկայիս իշխանության դիրքորոշումը խնդրի առնչությամբ:

Հոկտեմբերի սկզբին ցուցադրված հեռուստաբանավեճի անդրանիկ հաղորդումն արդեն հնարավոր է դիտել նաև YouTube-ում:

Վարպետության դաս հանրահայտ լրագրող Ջոն Ալպերտի հետ


Հոկտեմբերի 12-19-ը «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում Հայաստան է ժամանում ամերիկացի լրագրող և վավերագրական ֆիլմերի հեղինակ Ջոն Ալպերտը, որը հայտնի է համաշխարհային ճանաչում ունեցող առաջնորդների հետ անկեղծ հարցազրույցներով, ինչպիսիք են Սադամ Հուսեյնը և Ֆիդել Կաստրոն: Ալպերտը վարպետության դասեր է վարելու  հայ ուսանողների, լրագրողների, կինոռեժիսորների և ՀԿ ներկայացուցիչների համար: Ստորև ներկայացնում ենք ժամացուցակը.

ՕՐԸ/ԺԱՄԸ ՎԱՅՐԸ ԹԵՄԱ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Հոկտեմբերի 13, 14:00-16:00 Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարան Իմ ոճը, Երիտասարդական մեդիա (առանց հայերեն թարգմանության) Ուսանողներ

Հոկտեմբերի 14, 12:00-14:00 Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան Իմ ոճը, Երիտասարդական մեդիա (հայերեն թարգմանությամբ) Ուսանողներ
Հոկտեմբերի 14, 17:00-19:00 «Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ
Արշակունյաց պող., 3 շենք, 3-րդ հարկ,Երևան
Իմ ոճը, Պատերազմի լրագրություն, Ինչպես գովազդել արտադրանքը (հայերեն թարգմանությամբ) Կինոռեժիսորներ, վավերագրական ֆիլմերի հեղինակներ
Հոկտեմբերի 15, 12:00-14:00 «Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ Մեդիան՝ որպես հասարակությունը փոխելու միջոց, Ինչպես են փոփոխվող տեխնոլոգիաները ազդում լրագրության վրա (հայերեն թարգմանությամբ) Երիտասրարդ կինոռեժիսորներ, լրագրողներ, ուսանողներ
Հոկտեմբերի 16, 10:00-18:00 Վանաձոր ԻնֆոՏուն Ֆիլմի դիտում –քննարկում (հայերեն թարգմանությամբ) Համայնքի երիտասարդներ, ուսանողներ
Հոկտեմբերի 17, 12:00-14:00 Երևանի պետական համալսարան Ինչպես են փոփոխվող տեխնոլոգիաները ազդում լրագրության վրա (հայերեն թարգմանությամբ) Ուսանողներ (լրագրողներ)
Հոկտեմբերի 18, 11:00-13:00 «Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ Համայնքային տեսախցիկի պատմությունը (հայերեն թարգմանությամբ) ՀԿ ներկայացուցիչներ

Հաստատեք Ձեր մասնակցությունը (նշելով օրը/ժամը) g.ayvazyan@internews.am էլ-փոստով կամ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով՝ 093 179023, Գայանե Այվազյան` «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ»  ծրագրի հաղորդակցության  պատասխանատու:

Կարդալ ավելին…

Երեխաները բարձրաձայնում են իրենց հուզող խնդիրներ «Դպրոցական բլոգի» միջոցով


Մարտ ամսից մեկնարկած «Դպրոցական բլոգ»-ն այսօր արդեն լայն տարածում է գտել առ-ցանցում: Այն ունի 8.000-10.000 այցելու ամսական, ունի Ֆեյսբուքի իր էջը, ակտիվ է Թվիթերում: Դպրոցականներ Երևանից, Էջմիածնից, Ալավերդիի երեք համայնքներից, Դիլիջանից, Մարտունիից ակտիվ գրառումներ են անում բլոգում, կիսվում իրենց մտահոգություններով, մասնակցում քննարկումների և միմյանց օգնում խորհուրդներով:

Լիլիթ Սիրադեղյանը Ճոճկանից առաջին համարձակներից էր, ով բլոգում գրեց իր դպրոցում առկա մի խնդրի մասին: Նա անվանեց իր գրառումը «Մեր դպրոցի զուգարանը փայտե կմախք է», ուր անկեղծորեն պատմեց, թե ինչպես է սանհանգույցի հետ կապված խնդիրը խոչընդոտում ամբողջ դասապրոցեսը և նեղություն պատճառում դպրոցի երեխաներին.

«Իսկ ճշմարտությունն այն է, որ մեր դպրոցի սանհանգույցը ոչ թե զուգարան է, այլ փայտե կմախք, որն էլ գտնվում է դպրոցից ահագին հեռու: Ու միթե՞ կարելի է այդ կիսաքանդ, առանց տանիքի, մոշի թփերով պատված փայտե կմախքին սանհանգույց անվանել: Սա էլ քիչ է, մեր ուսումնական շենքից շատ հեռու է, որը շատ հաճախ մեզ դժվար իրադրությունների առաջ է կանգնեցնում: Սովորաբար, երկար դասամիջոցներին սանհանգույցի մոտ աղջիկների հերթ է կուտակվում…»

«Սկզբում չէի համարձակվում գրել», ասում է Լիլիթը,- «Կաշկանդվում էի, չէի հավատում, որ այս խնդիրը ի վերջո կլուծվի: Հետո վերջապես խիզախեցի և գրեցի: Մտածեցի, մի գուցե կարողանամ ինչ որ բան փոխել:»

Read the rest of this entry

Առաջին անգամ Հայաստանում վարպետության դաս հանրահայտ Ջոն Ալպերտի հետ


2011-2012թթ. «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում իրականացվելու են վարպետության դասեր համաշխարհային մեդիա ոլորտում հեղինակություն և ճանաչում ունեցող մարդկանց հետ:

Ս.թ. հոկտեմբերի 12-19-ը ծրագրի հյուրը կլինի ամերիկացի լրագրող և վավերագրական ֆիլմերի հեղինակ Ջոն Ալպերտը, որը հայտնի է համաշխարհային ճանաչում ունեցող առաջնորդների հետ անկեղծ հարցազրույցներով, ինչպիսիք են Սադամ Հուսեյնը և Ֆիդել Կաստրոն:

«Տեսախցիկը իմ զենքն է՝ փոփոխություն բերելու համար և թույլտվությունը` խոսելու այնպիսի մարդկանց հետ և այցելելու այնպիսի վայրեր, որոնց մասին կարող էի միայն երազել» -, ասել է Ջոն Ալպերտը իր հարցազրույցներից մեկի ժամանակ:

Ջոն Ալպերտը հեղինակել է հարյուրավոր վավերագրական աշխատաքներ, որոնք պատմում են պատմական նշանակության իրադարձությունների մասին աշխարհի տագնապալի անկյուններում՝ Վիետնամ, Կուբա, նախկին ԽՍՀՄ, Չինաստան, Նիկարգուա, Ֆիլիպիններ, Կորեա, Աֆղանստան, Իրաք:

1972 թվականին Ալպերտը, իր տիկնոջ` Կեյկո Ցունոյի հետ միասին, հիմնադրել են «DCTV»-ն` Կենտրոնական համայնքային հեռուստատեսությունը` Ամերիկայի ամենամեծ և ճանաչված հասարակական լրատվակենտրոնը, որն այդ տարիներին առաջինն էր օգտագործում նոր տեխնոլոգիա համարվող շարժական տեսախցիկը` ծառայացնելով այն համայնքի և փոքրամասնությունների կարիքներին:

Վիետնամի պատերազմից հետո Ջոնը Ամերիկյան հեռուստախմբի անդամն էր, որին առաջինը հաջողվեց նկարահանումներ իրականացնել Վիետնամում: 1979 թվականին, երբ Ֆիդել Կաստրոն Միացյալ Ազգերի Կազմակերպությունում առաջին անգամ հանդես եկավ ելույթով, Ալպերտը և նրա թիմի անդամները միակ ոչ-կուբացիներն էին, որոնց թույլատրվեց հանդիպել Կաստրոյին:

1991 թվականին, որպես Էն-Բի-Էս հեռուստաընկերության աշխատակից, Ալպերտը առաջին Ամերիկացի լրագրողն էր, ում հաջողվեց Պարսից Ծոցի առաջին պատերազմի չգրաքննված կադրեր ներկայացնել հանրությանը: Կադրերի ցուցադրումը, որոնք մեծամասամբ կենտրոնացած էին քաղաքացիական զոհերի վրա, կասեցվեց եթեր դուրս գալուց երեք ժամ առաջ, իսկ Ալպերտը հեռացվեց աշխատանքից: Պարսից Ծոցի պատերազմից հետո նա միակ արևմտյան լրագրողն էր, ով կարողացավ հարցազրույց վերցնել Սադամ Հուսեյնից:

Որպես լրագրող Ջոն Ալպերտը արժանացել է բազում մրցանակների: Իր աշխատանքային գործունեության ընթացքում Ալպերտը 15 անգամ արժանացել է Էմմի և երեք անգամ՝ ԴյուՊոն Քոլումբիա մրցանակներին:  Նայիր  Ալպերտի մասին տեսանյութը (անգլերեն) …

Տես հայտարարությունը (հայերեն)
See announcement (English)

Հաստատեք Ձեր մասնակցությունը (նշելով օրը/ժամը) g.ayvazyan@internews.am էլ-փոստով:

%d bloggers like this: