Վարպետության դաս հանրահայտ լրագրող Ջոն Ալպերտի հետ
Հոկտեմբերի 12-19-ը «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում Հայաստան է ժամանում ամերիկացի լրագրող և վավերագրական ֆիլմերի հեղինակ Ջոն Ալպերտը, որը հայտնի է համաշխարհային ճանաչում ունեցող առաջնորդների հետ անկեղծ հարցազրույցներով, ինչպիսիք են Սադամ Հուսեյնը և Ֆիդել Կաստրոն: Ալպերտը վարպետության դասեր է վարելու հայ ուսանողների, լրագրողների, կինոռեժիսորների և ՀԿ ներկայացուցիչների համար: Ստորև ներկայացնում ենք ժամացուցակը.
ՕՐԸ/ԺԱՄԸ | ՎԱՅՐԸ | ԹԵՄԱ | ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ |
Հոկտեմբերի 13, 14:00-16:00 | Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարան | Իմ ոճը, Երիտասարդական մեդիա (առանց հայերեն թարգմանության) | Ուսանողներ |
Հոկտեմբերի 14, 12:00-14:00 | Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան | Իմ ոճը, Երիտասարդական մեդիա (հայերեն թարգմանությամբ) | Ուսանողներ |
Հոկտեմբերի 14, 17:00-19:00 | «Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ Արշակունյաց պող., 3 շենք, 3-րդ հարկ,Երևան |
Իմ ոճը, Պատերազմի լրագրություն, Ինչպես գովազդել արտադրանքը (հայերեն թարգմանությամբ) | Կինոռեժիսորներ, վավերագրական ֆիլմերի հեղինակներ |
Հոկտեմբերի 15, 12:00-14:00 | «Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ | Մեդիան՝ որպես հասարակությունը փոխելու միջոց, Ինչպես են փոփոխվող տեխնոլոգիաները ազդում լրագրության վրա (հայերեն թարգմանությամբ) | Երիտասրարդ կինոռեժիսորներ, լրագրողներ, ուսանողներ |
Հոկտեմբերի 16, 10:00-18:00 | Վանաձոր ԻնֆոՏուն | Ֆիլմի դիտում –քննարկում (հայերեն թարգմանությամբ) | Համայնքի երիտասարդներ, ուսանողներ |
Հոկտեմբերի 17, 12:00-14:00 | Երևանի պետական համալսարան | Ինչպես են փոփոխվող տեխնոլոգիաները ազդում լրագրության վրա (հայերեն թարգմանությամբ) | Ուսանողներ (լրագրողներ) |
Հոկտեմբերի 18, 11:00-13:00 | «Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ | Համայնքային տեսախցիկի պատմությունը (հայերեն թարգմանությամբ) | ՀԿ ներկայացուցիչներ |
Հաստատեք Ձեր մասնակցությունը (նշելով օրը/ժամը) g.ayvazyan@internews.am էլ-փոստով կամ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով՝ 093 179023, Գայանե Այվազյան` «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի հաղորդակցության պատասխանատու:
Posted on October 12, 2011, in Announcements. Bookmark the permalink. Leave a comment.
Leave a comment
Comments 0