Առաջին անգամ Հայաստանում վարպետության դաս հանրահայտ Ջոն Ալպերտի հետ


2011-2012թթ. «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում իրականացվելու են վարպետության դասեր համաշխարհային մեդիա ոլորտում հեղինակություն և ճանաչում ունեցող մարդկանց հետ:

Ս.թ. հոկտեմբերի 12-19-ը ծրագրի հյուրը կլինի ամերիկացի լրագրող և վավերագրական ֆիլմերի հեղինակ Ջոն Ալպերտը, որը հայտնի է համաշխարհային ճանաչում ունեցող առաջնորդների հետ անկեղծ հարցազրույցներով, ինչպիսիք են Սադամ Հուսեյնը և Ֆիդել Կաստրոն:

«Տեսախցիկը իմ զենքն է՝ փոփոխություն բերելու համար և թույլտվությունը` խոսելու այնպիսի մարդկանց հետ և այցելելու այնպիսի վայրեր, որոնց մասին կարող էի միայն երազել» -, ասել է Ջոն Ալպերտը իր հարցազրույցներից մեկի ժամանակ:

Ջոն Ալպերտը հեղինակել է հարյուրավոր վավերագրական աշխատաքներ, որոնք պատմում են պատմական նշանակության իրադարձությունների մասին աշխարհի տագնապալի անկյուններում՝ Վիետնամ, Կուբա, նախկին ԽՍՀՄ, Չինաստան, Նիկարգուա, Ֆիլիպիններ, Կորեա, Աֆղանստան, Իրաք:

1972 թվականին Ալպերտը, իր տիկնոջ` Կեյկո Ցունոյի հետ միասին, հիմնադրել են «DCTV»-ն` Կենտրոնական համայնքային հեռուստատեսությունը` Ամերիկայի ամենամեծ և ճանաչված հասարակական լրատվակենտրոնը, որն այդ տարիներին առաջինն էր օգտագործում նոր տեխնոլոգիա համարվող շարժական տեսախցիկը` ծառայացնելով այն համայնքի և փոքրամասնությունների կարիքներին:

Վիետնամի պատերազմից հետո Ջոնը Ամերիկյան հեռուստախմբի անդամն էր, որին առաջինը հաջողվեց նկարահանումներ իրականացնել Վիետնամում: 1979 թվականին, երբ Ֆիդել Կաստրոն Միացյալ Ազգերի Կազմակերպությունում առաջին անգամ հանդես եկավ ելույթով, Ալպերտը և նրա թիմի անդամները միակ ոչ-կուբացիներն էին, որոնց թույլատրվեց հանդիպել Կաստրոյին:

1991 թվականին, որպես Էն-Բի-Էս հեռուստաընկերության աշխատակից, Ալպերտը առաջին Ամերիկացի լրագրողն էր, ում հաջողվեց Պարսից Ծոցի առաջին պատերազմի չգրաքննված կադրեր ներկայացնել հանրությանը: Կադրերի ցուցադրումը, որոնք մեծամասամբ կենտրոնացած էին քաղաքացիական զոհերի վրա, կասեցվեց եթեր դուրս գալուց երեք ժամ առաջ, իսկ Ալպերտը հեռացվեց աշխատանքից: Պարսից Ծոցի պատերազմից հետո նա միակ արևմտյան լրագրողն էր, ով կարողացավ հարցազրույց վերցնել Սադամ Հուսեյնից:

Որպես լրագրող Ջոն Ալպերտը արժանացել է բազում մրցանակների: Իր աշխատանքային գործունեության ընթացքում Ալպերտը 15 անգամ արժանացել է Էմմի և երեք անգամ՝ ԴյուՊոն Քոլումբիա մրցանակներին:  Նայիր  Ալպերտի մասին տեսանյութը (անգլերեն) …

Տես հայտարարությունը (հայերեն)
See announcement (English)

Հաստատեք Ձեր մասնակցությունը (նշելով օրը/ժամը) g.ayvazyan@internews.am էլ-փոստով:

Posted on October 3, 2011, in Announcements. Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: