ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ/TV PROGRAMS
«ԵՐԿՐԻ ԴԵՄՔԸ» ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԲԱՆԱՎԵՃԵՐ
Երևանի մամուլի ակումբը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության հետ համատեղ իրականացնում է «Երկրի դեմքը» հեռուստաբանավեճերի շարք: Հաղորդումները նվիրված են առաջիկա խորհրդարանական ընտրություններին և հյուրընկալելու են Հայաստանի կուսակցությունների ներկայացուցիչներին:
Առաջիկա ութ հաղորդումները կփորձեն բացահայտել ընտրությունների վերաբերյալ կուսակցությունների վերաբերմունքն ու սպասելիքները և վերլուծել նրանց նախկին խորհրդարանական գործունեության արդյունքները: Իսկ գարնանային եթերաշրջանի ժամանակ հեռուստաբանավեճերը կծավալվեն արդեն խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական ծրագրերի շուրջ:
Հաղորդումները հեռարձակվում են յուրաքանրյուր հինգշաբթի ժ. 18:10, կրկնությունը երկուշաբթի օրերին՝ ժ. 16:15:
Դիտեք հեռուստածրագրերը նաև առցանց:
________________________________________________________
«ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ» ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐԻ ՇԱՐՔ
Հունվարի 2012 վերսկսվեց «Մամուլի ակումբ» հեռուստածրագրերի շարքը Երկիր մեդիայի եթերում՝ նվիրված լրագրողական էթիկային, որն իրականացնում է Մամուլի ակումբը «Լրատվության այլընտրաքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Հաղորդումները հեռարձակվում են յուրաքանյուր ուրբաթ ժ. 18:35, կրկնությունը երեքշաբթի օրերը՝ ժ. 14:15:
Յուրաքանչյուր ծրագիր անդրադառնում է զրպարտանքի և վիրավորանքի խնդիրներին և փորձում է գտնել դատարանից դուրս մեդիա վիճաբանությունների լուծման տարբերակներ :
Դիտել ծրագրերը նաև առցանց:
______________________________________________________
«ՀՈԴՎԱԾ 27. ԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ»
2011թ. մարտի 2-ին Երկիր Մեդիա հեռուստաալիքով մեկնարկեց «Հոդված 27. Արտահայտման ազատության իրավունք» հաղորդաշարի նոր եթերաշրջանը, որն իրականացնում է Եվրասիա Համագործակցության Հիմնադրամը: Հաղորդումները հեռարձակվում են ամեն չորեքշաբթի ժ. 18:00-ին, կրկնությունը՝ շաբաթ օրերը ` ժ. 14:55:
E-ԱԿՈՒՄԲ՝ ԱՌՑԱՆՑ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ
E-ակումբ առցանց հաղորդումների շարքը իրականացնում է Երևանի մամուլի ակումբը Ա1+ -ի հետ համատեղ: Հաղորդումները ցուցադրվում են առցանց Ա1+ վեբկայքում յուրաքանչյուր երեքշաբթի 15:50, ինչպես նաև տարածվում են Համասփյուռ ցանցով և հեռարձակվում շրջաններում տեղական հեռուստաընկերություններով:
Յուրաքանչյուր ծրագիր ներկայացնում է ՏՏ ոլորտի ձեռքբերումները, առցանց տեխնոլոգիաների ընձեռած առավելությունները, վտանգները, օգտակար խորհուրդներ տրամադրում օգտատերերին և կրթում նրանց այդ ոլորտում առկա հնարավորությունների շուրջ: Հաղորդումները անդրադառնում են նաև հայկական բլոգային տիրույթին, լրատվական-տեղեկատվական վեբկայքերին՝ ներկայացնելով վերջիններիս վարկանշային աղյուսակը, ըստ փորձագետների:
Հաղորդումները կարող եք դիտել Ա1+ -ի կայքում, ինչպես նաև YouTube – ում:
i have begun to visit this cool site a few times now and i have to tell you that i find it quite good actually. keep the nice work up! =)