Category Archives: Announcements

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԴԻԱ ԻՆԴՈՒՍՏՐԻԱՅԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ» ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ


jpd all logosԵրևանի մամուլի ակումբը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և «Ինտերնյուս Նեթուորքը» կներկայացնեն «Հայաստանի մեդիա ինդուստրիայի ներկա վիճակը» հետազոտությունը: Հետազոտությունն իրականացվել է 2013 թվականի ընթացքում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ իրականացված «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Միջոցառումը տեղի կունենա ս.թ. փետրվարի 10-ին, ժամը 12.00-ին, Երևանի «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում:

 Գործընկերները համառոտ կներկայացնեն հետազոտությունը, որի բաղադրիչներն են՝

Սոցիոլոգիական հարցում, որը Հայաստանի մայրաքաղաքի և մարզերի 1403 տնային տնտեսությունների շրջանում կատարել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստանը (CRRC-Armenia): Հարցման նպատակը եղել է հայաստանյան հասարակության մեդիա նախապատվությունների, ներառյալ՝ մեդիա բովանդակության, ձևաչափի և սեփականության նրա ակնկալիքների, ինչպես նաև հանրային վստահության և ԶԼՄ-ների ազատության ու գրաքննության ընկալումների ուսումնասիրությունը:

Հայաստանյան ԶԼՄ-ների մշտադիտարկում, որն իրականացրել է Երևանի մամուլի ակումբը՝ պարզելու համար հայաստանյան ԶԼՄ-ների ժանրային և թեմատիկ նախապատվությունները:

Փորձագիտական հարցում Դելֆի մեթոդի օգտագործմամբ, որն իրականացվել է երկու փուլով՝ Հայաստանի մեդիա համայնքի զանազան ոլորտների 21 փորձագետների մասնակցությամբ, ինչպես նաև չորս թեմատիկ կլոր սեղաններ՝ մասնակիցների առավել լայն ընդգրկմամբ:

Հետազոտության արդյունքում ստացված տվյալները  և կարծիքները հնարավորություն են ընձեռել խորը վերլուծության ենթարկել Հայաստանի մեդիա ինդուստրիայի զանազան ասպեկտները: Դրանք են՝ երկրի նորմատիվ-օրենսդրական բազան, շուկայական ռեսուրսները և մեխանիզմները, պահանջարկի և առաջարկի հարաբերակցությունը և դինամիկան, ԶԼՄ-ների վրա ներգործող սոցիալ-քաղաքական գործոնները, լրագրողական կրթության և ոլորտում պահանջարկված մասնագետների պատրաստման ու վերապատրաստման վիճակը, հաղորդակցության բնագավառի տեխնոլոգիական առաջընթացի ներգործությունը ոլորտի վրա, մենեջմենթի, բիզնես կառավարման ժամանակակից սկզբունքների յուրացումը հայաստանյան մեդիա համայնքի կողմից, շուկայական և մասնագիտական հիմնախնդիրների լուծման, աշխատանքային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերի մեկտեղման հնարավորությունը և այլն:

Կատարված վերլուծության հիման վրա հետազոտության հեղինակները մշակել են մի շարք առաջարկներ, որոնք կարող են նպաստել Հայաստանյան մեդիա ինդուստրիայի առջև ծառացած հիմնական մարտահրավերների լուծմանը:

«Հայաստանի մեդիա ինդուստրիայի ներկա վիճակը» հետազոտությունն իրականացրել է Երևանի մամուլի ակումբը` «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում:  Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի նպատակն է Հայաստանում առավել հասանելի դարձնել անկողմնակալ և բազմակարծիք լրատվությունը ավանդական և այլընտրանքային միջոցներով՝ տեղեկատվական նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ծրագիրը համատեղ իրականացնում են Ինտերնյուսը (ԱՄՆ), Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Երևանի մամուլի ակումբը։

Բլից դասընթաց Ինտերնյուսում


Հուլիսի 12-ին, ժամը 16.00-ին, հրավիրում ենք Ինտերնյուս՝ երկժամյա դասընթացի: Օրակարգում 2 թեմաներ են՝ օնլայն քվեարկության արդյունքում ամենից շատ ձայն հավաքած հնգյակից:
– Ինչպե՞ս օգտագործել նյութեր ինտերնետից առանց հեղինակային իրավունքը խախտելու:
– Ինչպես խուսափել ինտերնետում անցանկալի հետքեր թողնելուց:

Եթե հետաքրքրված եք այս թեմաներով, բաց մի թողեք հնարավորությունը դրանց շուրջ պարզաբանումներ և խորհուրդներ ստանալ մասնագետներից՝ հինգշաբթի, ժամը 16.00-ին, Ինտերնյուսի գրասենյակում:

Այլ մանրամասներ կարող եք ճշտել մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունից: Հեռ՝ 010 58 36 20, 095 58 36 16 (Նարինե Սաֆարյան):

Վարպետության դաս. «Հեռուստատեսային բրենդինգի սկզբունքները և բրենդի տարածումը» թեմայով


«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում երկու օրով Հայաստան է ժամանելու հեռուստատեսային բրենդինգի խորհրդատու և թրեյներ Մայք Վիլերս-Սթյուարտը, ով ունի 30 տարվա հարուստ փորձ հեռուստատեսության ոլորտում և այսօր վերապատրաստումներ է իրականացնում համաշխարհային հեռարձակման հեռուստաընկերությունների բրենդի առաջխաղացման բնագավառում:

Ս.թ. հունիսի 9-10 Մայքը կմասնակցի Երևանում կայանալիք ԲարՔեմփին՝ ներկայացնելով սոցիալական ցանցերում յուրօրինակ բովանդակության ստեղծման և դրա արդյունավետ տարածման օրինակներ:

Հունիսի 9-ին, ժ. 14:00-ին «Ինտերնյուսի» գրասենյակում (Երեւան, Արշակունյաց 3, 4-րդ հարկ) միջազգային փորձագետը կվարի վարպետության դաս Հայաստանի հեռուստատեսության ոլորտի բրենդինգի, մարքետինգի և PR մասնագետների համար՝ «Բրենդինգի սկզբունքները և բրենդի տարածումը» թեմայով: Հանդիպման ժամանակ փորձագետը կկիսվի իր հարուստ փորձով՝ ներկայացնելով համաշխարհային հեռուստաընկերությունների (BBC, ITV, Al Jazeera, Antena և Sudan) հաջողության պատմությունները:

Մայք Վիլերս-Սթյուարտը աշխատել է BBC, ITV ընկերությունների, ինչպես նաև Discovery-ի համար, մասնակցել է անգլալեզու Al Jazeera հեռուստատեսության մեկնարկի աշխատանքներին, համագործակցել Intact Media Group-ի հետ:

Վարպետության դասին մասնակցելու համար անհրաժեշտ է գրել հետևյալ էլ. հասցեին g.ayvazyan@internews.am` նշելով ձեր անուն, ազգանունը, լրատվամիջոցը և կոնտակտային տվյալները:

Մանրամասների համար զանգահարեք՝ 055 586856 (Գայանե Այվազյանին):

Դասախոսություն «Խմբագրությունների զարգացման միջազգային միտումները» թեմայով


«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում «Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ-ն հյուրընկալում է շվեյցարացի փորձագետ Պասկալ Զեմպին, ով տարիներ շարունակ ղեկավարել է կոնվերգենտ (փոխակերպված) խմբագրությունների կազմակերպման գործընթացը:

Ս.թ. հունիսի 2-ին, ժ. 11-ին հրավիրում ենք տպագիր և առցանց մամուլի գլխավոր խմբագիրներին և լրագրողներին Կոնգրես հյուրանոցի «Պիկասո» սրահ միջազգային փորձագետի հետ դասխոսությանը՝ «Խմբագրությունների զարգացման միջազգային միտումները» թեմայով:

Շվեյցարացի փորձագետը կխոսի հետևյալ հարցերի մասին.

• Տպագիր մամուլը աշխարհում (ընթերցողներ և տպաքանակ)
• Մեդիա լսարանի փոփոխության միտումները
• Նոր գործիքներ նյութը ներկայացնելու համար
• Խմբագրության ռազմավարությունը մուլտիմեդիա միջավայրում (Նյուզրում 1.0-ից մինչև Նյուզրում 3.0)
• Խնդիրների և օրինակների քննարկում
• Քաղված դասերը և հաջողության գրավականը

Պասկալ Զեմպը երկար տարիներ աշխատել է օրաթերթերում, շաբաթաթերթերում և մուլտիմեդիա խմբագրություններում: Վերջին 5 տարիների ընթացքում նա հետամուտ է եղել խմբագրությունների միավորման (տպագիր, առցանց, մոբայլ) գործընթացին Շվեյցարիայում, ինչպես նաև՝ միջազգային շուկայում (Բելգրադ, Բուխարեստ, Բրատիսլավա, Պրագա, Վարշավա): Ղեկավարել է խմբագրություների աշխատանքում նոր համակարգերի և գործելաոճի ներդրման գործընթացները:

Այսօր Պասկալն ունի իր սեփական գործը Շվեյցարիայում և ղեկավարում է տարբեր խմբագրությունների զարգացման ծրագրեր:

Խնդրում ենք հաստատել ձեր մասնակցությունը հետևյալ էլ. փոստով training@internews.am ` նշելով ձեր անուն, ազգանունը, լրատվամիջոցը և կոնտակտային տվյալներ:

Մանրամասների համար զանգահարեք Ինտերնյուս՝ 010 583620, 095 583616 (Նարինե Սաֆարյանին):

“Press Club” TV talk show – new season of weekly cycles aired on Yerkir Media


Today, January 27, watch the “Press Club” TV talk show on “Yerkir Media” at 18.35. The season’s first program continues to deal with journalism ethics.

Topic: The claim of Arman Avetisyan, the Chairman of the board of “Minas Avetisyan” Charitable Foundation vs. Levon Barseghyan, the Chairman of the board of Gyumri Asparez Journalists Club

Speakers: Arman Avetisyan, Chairman of the board of “Minas Avetisyan” Charitable Foundation
Levon Barseghyan, Chairman of the board of Gyumri Asparez Journalists Club

Experts: Shushan Doydoyan, President of Freedom of Information Center
Ara Ghazaryan, Lawyer
Nune Sargsyan, Acting Director of Internews Media Support NGO
Mesrop Harutyunyan, Media Expert

The show will rerun on Tuesday, January 31 at 14.15.

The current “Press Club” weekly cycle is produced by Yerevan Press Club under the “Alternative Resources in Media” project, supported by USAID. A specific ethical matter is proposed to the attention of two discussants with different viewpoints, four experts and the audience at the studio. The shows continue to focus on the issues of  privacy, libel and insult, out-of-court solution of media disputes, the activities of the Media Ethics Observatory (MEO).

MEO was formed on March 10, 2007 by the heads of Armenian media who supported the Yerevan Press Club initiative on establishing a self-regulation system in Armenia. The mission of the MEO consists in the consideration of complaints and appeals regarding the violations of the Code of Conduct of Media Representatives and making judgments on these.

Watch “Press Club” TV talk show aired on 02.12.2011

«Նոր բովանդակություն և նոր տեխնոլոգիաներ» դրամաշնորհային ծրագրերի բաց մրցույթ 2012


Եվրասիա համագործակցություն հիմնադրամը-(ԵՀՀ) «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում հայտարարում է դրամաշնորհային ծրագրերի ամենամյա բաց մրցույթ` «Նոր բովանդակություն և նոր տեխնոլոգիաներ» թեմայով:

«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի նպատակն է Հայաստանում առավել հասանելի դարձնել անկողմնակալ և բազմակարծիք լրատվությունը` ավանդական և այլընտրանքային միջոցներով, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ծրագիրը համատեղ իրականացնում են «Ինտերնյուս Նեթուորք»-ը (ԱՄՆ),  Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Երևանի մամուլի ակումբը և մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի նվիրատվության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ – USAID) աջակցությամբ…

Եվրասիա համագործակցություն – Հայաստան : Ամենամյա դրամաշնորհային մրցույթ.

«Անհավանականության տեսություն» ֆիլմի ցուցադրություն


Դեկտեմբերի 7-ին, ժ. 19.00-ին հրավիրում ենք «Նարեկացի» Արվեստի Միություն ռեժիսոր Արա Շիրինյանի «Անհավանականության տեսություն. հակակոռուպցիոն բարեփոխումները Վրաստանում» Ֆիլմի ցուցադրությանը և քննարկմանը:

Ի՞նչ է հարկավոր ռեֆորմներ իրականացնելու, գործարար միջավայրը բարելավելու եւ կոռուպցիան հաղթահարելու համար։ Լավ օրենսդրությո՞ւն, ոչ պոպուլյար քայլերի ընդունակ կառավարությո՞ւն, քաղաքական կա՞մք։ Կամ գուցե բոլորը միասի՞ն։

Այս հարցերի պատասխանն է տալու «Պերոսոնա Գրատա» կազմակերպության կողմից պարտրաստված ֆիլմը, որն իրականացվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում:

Ֆիլմն ամբողջությամբ կարելի է դիտել այստեղ:

Media Self-Regulation TV Talk Shows On Air Soon


Yerevan Press Club starts a series of TV talk shows on media self-regulation and journalism ethics issues. The TV program “Mamuli Akumb” (Press Club)  will be produced and aired monthly. The  shows will focus on the issues of privacy, libel and insult, out-of-court solution of media disputes, the activities of the Media Ethics Observatory (MEO).

The first TV show will be broadcast on Yerkir Media on Friday, Nov. 4, at 18:35 – 20:00 and reran on Tuesday, at 14:15.

The discussion will cover  legislative and ethical approaches to freedom of media and how are the public leaders (especially political leaders) protected.

The program will also host Armine Ohanyan, Hraparak newspaper editor and Zaruhi Postanjyan, PM, Member of Heritage faction. Discussions will be facilitated by experts: Gevin Miller, CoE expert on media and human rights legislation, attorney from Great Britain; Ara Ghazaryan, Lawyer; Mesrop Harutyunyan, media expert; Lusine Hakobyan, Attorney, President of Europe in Law Association.

Watch the announcement on YouTube.

Սոցիալական նորարարության ճամբար՝ գաղափարից դեպի գործողություն


«Մարդամեջ» Սոցիալական նորարարության ճամբարն առաջին անգամ իրականացվելու է Հայաստանում: Թեև հայկական նեթացիների համայնքն այլ երկրներում նման ճամբարների մասնակցության բավական հարուստ փորձ ունի, մենք փորձում ենք գտնել նաև նոր մարդկանց ու նոր գաղափարներ:

«Մարդամեջը» հրավիրում է տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների, ծրագրավորողների, Netացիների և սոցիալական խնդիրների գիտակների հայտեր ներկայացնել` Սոցիալական իննովացիաների ճամբարի մասնակցության համար:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 3-ը, ժ. 18:00-ն: Հայտերը կարող եք լրացնել առցանց  /օնլայն/այցելելով՝ mardamej.wordpress.com էջը:

Գաղափարից դեպի գործողություն

Մեկտեղ բերելով տարբեր գիտելիքների ու տաղանդների տեր մարդկանց՝ ճամբարը տեսական գաղափարը կամ ձևակերպած խնդիրը վերածում է կոնկրետ լուծման և կոնկրետ ծրագրային փաթեթի: Ճամբարը գաղափարների յուրօրինակ ինկուբատոր է, որում զարգանում են ու կյանքի կոչվում բազմաթիվ նախագծեր: Կարդալ ավելին

%d bloggers like this: