«Երկրի դեմքը» հաղորդման նոր եթերաշրջանը՝ նվիրված խորհրդարանական ընտրություններին


Երևանի մամուլի ակումբը վերսկսել է «Երկրի դեմքը» հեռուստաբանավեճերի նոր եթերաշրջանը, որը հեռարձակվում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ: Հաղորդումները նվիրված են առաջիկա խորհրդարանական ընտրություններին և հյուրընկալելու են Հայաստանի կուսակցությունների ներկայացուցիչներին:

Առաջիկա ութ հաղորդումները կփորձեն բացահայտել ընտրությունների վերաբերյալ կուսակցությունների վերաբերմունքն ու սպասելիքները և վերլուծել նրանց նախկին խորհրդարանական գործունեության արդյունքները: Իսկ գարնանային եթերաշրջանի ժամանակ հեռուստաբանավեճերը կծավալվեն արդեն խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական ծրագրերի շուրջ:

Հեռուստաղորդումը նպատակ ունի առողջ քննարկումներ ծավալել քաղաքական հարցերի վերաբերյալ և խորհրդարանական ընտրություններից առաջ  ընտրողներին տեղեկացնել կուսակցությունների դիրքորոշումների և հետագա գործողությունների մասին:

Հոկտեմբերի 14-ին, ժ. 18:10  «Երկիր Մեդիայի» եթեր դուրս կգա «Երկրի դեմքը» հաղորդման հերթական թողարկումը, իսկ կրկնությունը կարող եք դիտել հոկտեմբերի 17-ին, ժ. 16:15: Հաղորդման հյուրերն են ՀՀՇ վարչության փոխնախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանը և Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը: Քննարկվելու են Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումներին առնչվող հարցեր: Մասնավորապես կարծարծվեն արտախորհրդարանական ընդդիմության` ՀԱԿ-ի նախկին և առավելապես ներկայիս պահանջները, ինչպես նաև ներկայիս իշխանության դիրքորոշումը խնդրի առնչությամբ:

Հոկտեմբերի սկզբին ցուցադրված հեռուստաբանավեճի անդրանիկ հաղորդումն արդեն հնարավոր է դիտել նաև YouTube-ում:

Posted on October 13, 2011, in News. Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: