«Այլ կարծիք»՝ Երևանի մամուլի ակումբի վիդեո-բլոգ


V-blog # 5. Mikayel Zolyan and Hrant Ter-Abrahamyan

V-blog # 5. Միքայել Զոլյանն ու Հրանտ Տեր-Աբրահամյանը

Սա «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում ստեղծված մի այլընտրանքային հարթակ է, որտեղ իրենց կարծիքն են արտահայտում մարդիկ, ովքեր հետաքրքիր ասելիք ունեն երկրում տեղի ունեցող զարգացումների և հասարակության առջև կանգնած մարտահրավերների մասին: Վիդեոբլոգը վարում է Երևանի մամուլի ակումբի փորձագետ Միքայել Զոլյանը:

Մինչ օրս ստեղծվել է յոթ թողարկում տարբեր թեմաներով: Շարքը 2012 թվականի դեկտեմբերի 19-ին բացում է «Այլ կարծիք թիվ 1-ը», որտեղ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը և փորձագետ Հայկակ Արշամյանը խոսում են երկրում նախընտրական իրավիճակի, ընտրությունների համատեքստում քննարկվող թեմաների և լրատվամիջոցների դերի մասին:

Երկրորդ «Այլ կարծիքը» վարում է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը՝ խոսելով առանց այլընտրանքի ընտրությունների մասին:
Ամանորի նախօրեին՝ դեկտեմբերի 28-ին ընտրական գործընթացում սոցիալական մեդիայի դերի մասին զրուցում են այդ ոլորտի փորձագետներ Գեղամ Վարդանյանն ու Լուսինե Գրիգորյանը Ինտերնյուսից «Այլ կարծիք-3-ում»:

Չորրորդ՝ արդեն 2013 թ հունվարի 7-ի թողարկման մեջ “Երևան” ամսագրի գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյանը և “ուրբան լաբ Երևան” քաղաքաշինության ժողովրդավարացման ինստիտուտի հիմնադիր Սարհատ Պետրոսյանը զրուցում են Երևանի ամանորյա հարդարանքի և քաղաքի այլ խնդիրների մասին:

Հինգերորդ «Այլ կարծիքում» քաղաքագետ Միքայել Զոլյանը և հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը զրուցում են այն մասին, թե ինչպես պետք է հասարակությանը ներկայացվի Հայաստանի նորագույն շրջանի պատմությունը:

Հունվարի 22-ի թվով վեցերորդ «Այլ կարծիքում» Միքայել Զոլյանի զրուցակիցը Հայնրիխ Բյոլ հիմնադրամի ծրագրերի համակարգող Մալխազ Սալդաձեն է: Զրույցի թեման Բիձինա Իվանիշվիլիի՝ Հայաստան կատարված այցելության և Վրաստանի նոր իշխանությունների արտաքին քաղաքականության մասին է:

Այս պահին վերջին՝ յոթերորդ «Այլ կարծիքի» թողարկման ընթացքում Արևելյան գործընկերության եվրոպական ինտեգրման ինդեքսի թեման քննակում են ԵՄԱ ծրագրերի համակարգող Միքայել Զոլյանը և Վիադրինայի Եվրոպական համալսարանի, Ֆրանկֆուրտ (Օդեր) համալսարանի հետազոտող Իրինա Սոլոնոնկոն:

«Այլ կարծիքի» բոլոր թողարկումները կարող եք դիտել այստեղ:
Հետևեք շարունակությանը մեր ֆեյսբուքյան էջում և բլոգում: Հետաքրքիր է լինելու:

Posted on February 2, 2013, in Uncategorized and tagged , , , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a comment