Blog Archives
Բլից դասընթաց Ինտերնյուսում
Հուլիսի 12-ին, ժամը 16.00-ին, հրավիրում ենք Ինտերնյուս՝ երկժամյա դասընթացի: Օրակարգում 2 թեմաներ են՝ օնլայն քվեարկության արդյունքում ամենից շատ ձայն հավաքած հնգյակից:
– Ինչպե՞ս օգտագործել նյութեր ինտերնետից առանց հեղինակային իրավունքը խախտելու:
– Ինչպես խուսափել ինտերնետում անցանկալի հետքեր թողնելուց:
Եթե հետաքրքրված եք այս թեմաներով, բաց մի թողեք հնարավորությունը դրանց շուրջ պարզաբանումներ և խորհուրդներ ստանալ մասնագետներից՝ հինգշաբթի, ժամը 16.00-ին, Ինտերնյուսի գրասենյակում:
Այլ մանրամասներ կարող եք ճշտել մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունից: Հեռ՝ 010 58 36 20, 095 58 36 16 (Նարինե Սաֆարյան):