Ավարտվեց ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագիրը


ARM project partner logos

Ինտերնյուսը (ԱՄՆ) Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Երևանի մամուլի ակումբի հետ միասին ս.թ. մարտի 3-ին ժ.17.00-19.00-ը Տերյան 3 հասցեում գտնվող «Էոն» ակումբում նշեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի ավարտը: Մասնակիցներն այս ոչ պաշտոնական  միջոցառմանը հնարավորություն ունենան կիսվել ծրագրի հետ համագործակցության իրենց փորձով և հուշերով:

2010 թվականի մեկնարկից ի վեր «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագիրը նպատակ է ունեցել ավելացնել բազմակողմանի լրատվության և տեղեկատվության այլընտրանքային աղբյուրները, ձևավորել այլընտրանքային բովանդակության քաղաքացիական պահանջարկ, խթանել այդ բովանդակության ստեղծման և տարածման գործընթացը և պայքարել մամուլի ազատության հետ կապված հանրային շահերի պաշտպանության համար:

Ծրագրի նպատակն էր նաև սատարել այն բոլոր հմտությունները, ընկալումները, հաստատություններն ու նախաձեռնությունները, որոնք այլընտրանքային մեդիա բովանդակությունը փոխարկվում են  քաղաքացիական քննարկումների և որոշումների ընդունման հիմնաղբյուրի:

Ամփոփիչ միջոցառման ժամանակ ցուցադրվեց կարճամետրաժ ֆիլմ ծրագրի արդյունքների մասին և կներկայացվենին ծրագրով իրականացված նախաձեռնություններն ու ձեռքբերումները, որոնցից շատերը  Հայաստանում «առաջինն» էին իրենց տեսակի մեջ, ինչպես օրինակ՝

  • երկրում առաջին մեդիա թանգարանի՝ «Լրատան» բացումը և այցելություն -ցուցադրությունը Հայաստանի հինգ մարզերում`Հայաստանի պատմության շրջադարձային պահերին մամուլի դերը հանրությանը ներկայացնելու նպատակով,
  • առաջին տեղական մեդիագրագիտության ձեռնարկի ստեղծումն ու ակտիվ կիրառումը մի քանի հանրակրթական դպրոցներում, Կրթության նախարարության կողմից ձեռնարկի հաստատումը` այն հետագայում հայաստանյան դպրոցական ծրագրում ներառելու ակնկալիքով,
  • համայնքային մեդիա կենտրոնների (ԻնֆոՏների) ցանցի ձևավորումը, որոնք Հայաստանի վեց մարզերում տրամադրում են տեղեկատվություն, ինտերնետ, մեդիա կրթություն, համակարգչային գրագիտության դասընթացներ և կազմակերպում են համայնքային միջոցառումներ,
  • սոցիալական նորարարությունների առաջին ճամբարի (Մարդամեջ) կազմակերպումը Հայաստանում, որը ծառայեց  որպես մեկնարկային հարթակ՝ տարբեր առցանց քաղաքացիական նախագծերի և այլ նորարարական մտահաղացումների իրականացման համար ինչպես մարզային, այնպես էլ ազգային մակարդակում,
  • Հայաստանում ընտրախախտումների ահազանգերի առաջին առցանց քարտեզի (iDitord) ստեղծումը, որը մեկնարկեց 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ և նաև օգտագործվեց 2013 նախագահական ընտրությունների ընթացքում,
  • առաջին մեծ հետազոտությունը մեդիա ոլորտում, որը նպատակ ուներ պարզել հայաստանյան մեդիա սպառողի նախասիրություններն ու սովորությունները,
  • տասնյակ ժամեր բարձրորակ հաղորդումների ցուցադրումը թերլուսաբանված հարցերի վերաբերյալ ազգային հեռուստաալիքներով և առցանց (օրինակ՝ սոցիալական հիմնախնդիրները մարզերում, քաղաքացիների ներգրավումը տեղական ինքնակառավարման մեջ, անվտանգ երթևեկությունը, կարևոր իրադարձությունների լուսաբանման տարբերությունը տեղական և միջազգային լրատվամիջոցների կողմից և այլն),
  • մի շարք տեղեկատվական և քաղաքացիական առցանց ռեսուրսների ստեղծումը  ծրագրի գործունեության ընթացքում, ինչպես օրինակ՝ www.media.am, www.mynews.am, www.citybugs.am,
  • ավելի քան 1300 մեդիա մասնագետների մասնակցությունը մասնագիտական դասընթացներին՝ ուղղված նոր տեխնոլոգիաների կիրառմանն ու զարգացմանը,
  • 50 նորարարական մեդիա նախագծերի իրականացումը ծրագրի միջոցով տրամադրվող փոքր դրամաշնորհերի ֆինանսական միջոցներով, մասնավորապես՝
  1. Մի շարք վավերագրական ֆիլմերի ստեղծումը, որոնք լուսաբանում են այնպիսի թեմաներ, ինչպիսին են հետխորհրդային Հայաստանում ընտրությունների պատմությունը, Վրաստանում կոռուպցիայի դեմ պայքարը, սամիզդատի պատմությունն ու կապը մերօրյա առցանց հրապարակումների հետ, ողջ աշխարհով մեկ արտագաղթած հայերի պատմությունները և այլն,
  2. աջակցություն լրատվական կայքերին և շահերի պաշտպանության ծրագրերին, որոնք լուսաբանում են մարդու իրավունքների ոտնահարումը, շրջակա միջավայրի պաշտպանության թեմաները, խտրականությունը, կոռուպցիան և այլն,
  3. Երևանում կազմակերպված առաջին սոցարտ Բիենալեն, որի ժամանակ պրոֆեսիոնալ և սիրողական նկարիչները բարձրաձայնեցին առկա սոցիալական խնդիրներ արվեստի տարբեր միջոցներով,
  4. Աջակցություն ԱրմՔոմեդի խմբին՝ երգիծական լուսաբանման ֆորմատի միջոցով մարդկանց տեղեկացվածության մակարդակը` Հայաստանի քաղաքական, սոցիալական և բնապահպանական իրադարձությունների մասին բարձրացնելու նպատակով:

Posted on March 5, 2014, in Uncategorized. Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: