«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԴԻԱ ԻՆԴՈՒՍՏՐԻԱՅԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ» ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ


jpd all logosԵրևանի մամուլի ակումբը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և «Ինտերնյուս Նեթուորքը» կներկայացնեն «Հայաստանի մեդիա ինդուստրիայի ներկա վիճակը» հետազոտությունը: Հետազոտությունն իրականացվել է 2013 թվականի ընթացքում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ իրականացված «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Միջոցառումը տեղի կունենա ս.թ. փետրվարի 10-ին, ժամը 12.00-ին, Երևանի «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում:

 Գործընկերները համառոտ կներկայացնեն հետազոտությունը, որի բաղադրիչներն են՝

Սոցիոլոգիական հարցում, որը Հայաստանի մայրաքաղաքի և մարզերի 1403 տնային տնտեսությունների շրջանում կատարել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստանը (CRRC-Armenia): Հարցման նպատակը եղել է հայաստանյան հասարակության մեդիա նախապատվությունների, ներառյալ՝ մեդիա բովանդակության, ձևաչափի և սեփականության նրա ակնկալիքների, ինչպես նաև հանրային վստահության և ԶԼՄ-ների ազատության ու գրաքննության ընկալումների ուսումնասիրությունը:

Հայաստանյան ԶԼՄ-ների մշտադիտարկում, որն իրականացրել է Երևանի մամուլի ակումբը՝ պարզելու համար հայաստանյան ԶԼՄ-ների ժանրային և թեմատիկ նախապատվությունները:

Փորձագիտական հարցում Դելֆի մեթոդի օգտագործմամբ, որն իրականացվել է երկու փուլով՝ Հայաստանի մեդիա համայնքի զանազան ոլորտների 21 փորձագետների մասնակցությամբ, ինչպես նաև չորս թեմատիկ կլոր սեղաններ՝ մասնակիցների առավել լայն ընդգրկմամբ:

Հետազոտության արդյունքում ստացված տվյալները  և կարծիքները հնարավորություն են ընձեռել խորը վերլուծության ենթարկել Հայաստանի մեդիա ինդուստրիայի զանազան ասպեկտները: Դրանք են՝ երկրի նորմատիվ-օրենսդրական բազան, շուկայական ռեսուրսները և մեխանիզմները, պահանջարկի և առաջարկի հարաբերակցությունը և դինամիկան, ԶԼՄ-ների վրա ներգործող սոցիալ-քաղաքական գործոնները, լրագրողական կրթության և ոլորտում պահանջարկված մասնագետների պատրաստման ու վերապատրաստման վիճակը, հաղորդակցության բնագավառի տեխնոլոգիական առաջընթացի ներգործությունը ոլորտի վրա, մենեջմենթի, բիզնես կառավարման ժամանակակից սկզբունքների յուրացումը հայաստանյան մեդիա համայնքի կողմից, շուկայական և մասնագիտական հիմնախնդիրների լուծման, աշխատանքային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերի մեկտեղման հնարավորությունը և այլն:

Կատարված վերլուծության հիման վրա հետազոտության հեղինակները մշակել են մի շարք առաջարկներ, որոնք կարող են նպաստել Հայաստանյան մեդիա ինդուստրիայի առջև ծառացած հիմնական մարտահրավերների լուծմանը:

«Հայաստանի մեդիա ինդուստրիայի ներկա վիճակը» հետազոտությունն իրականացրել է Երևանի մամուլի ակումբը` «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում:  Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի նպատակն է Հայաստանում առավել հասանելի դարձնել անկողմնակալ և բազմակարծիք լրատվությունը ավանդական և այլընտրանքային միջոցներով՝ տեղեկատվական նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ծրագիրը համատեղ իրականացնում են Ինտերնյուսը (ԱՄՆ), Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Երևանի մամուլի ակումբը։

Posted on February 7, 2014, in Announcements and tagged , , , , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: