iRegion ծրագրի ամփոփիչ միջոցառումը


iRegion

iRegion

Ս.թ. մարտի 21-ին, ժամը 13.00-ին ՀՊՏՀ Եղեգնաձոր մասնաճյուղում (ՀՀ, Վայոց Ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Վայքի 4) տեղի կունենա iRegion ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում ծրագրի շրջանակներում կազմակերպված քառամսյա Նոր մեդիա դպրոցի Աշտարակի, Արարատի, Իջևանի և Եղեգնաձորի մասնակիցներին կտրվեն վկայականներ և խրախուսական պարգևներ: Կանցկացվի նաև բլոգ-էքսպո, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու լավագույն բլոգ գրառումներին՝ վիզուալիզացված ցուցադրության միջոցով:

iRegion-ը Հայաստանի չորս մարզերի քաղաքացիական լրագրողներին միավորող նոր մեդիա հարթակ է, որը բաց է բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր անտարբեր չեն իրենց համայնքի ու երկրի նկատմամբ, հանդես են գալիս իրականությունն ակտիվ փոխելու նախաձեռնություններով:

iRegion-ը մեկնարկել է 2012թ. հուլիսին՝ Վայոց ձորի և Արարատի մարզերում, ապա շարունակվել է նաև Տավուշի և Արագածոտնի մարզերում: Եղեգնաձորում ամփոփվելու են Վայոց ձորի, Տավուշի և Արագածոտնի մարզի արդյունքները. բոլոր մասնակիցները կստանան սերտիֆիկատներ, իսկ լավագույնները կպարգևատրվեն խրախուսական մրցանակներով:

Ծրագրին ընդհանուր առմամբ մասնակցել են մինչև 60 քաղաքացի, որոնցից մոտ 40-ն ունեն բլոգներ, գրառումներ են կատարում համայնքում կատարվող այս կամ այն իրադարձության, խնդիրների մասին:

Առողջական խնդիրներ ունեցող մի պատանու մասին գրած քաղաքացիական լրագրողի նյութն արձագանք է գտել լայն մեդիայում, որի արդյունքում տղային ամանորյա նվեր է մատուցվել. իր երազած նոթբուքը:

iRegion հարթակն ունեցել է 13000 այցելություն, այնտեղ որպես հեղինակ գրում են 35 ակտիվ քաղաքացիական լրագրողներ:

iRegion նախագիծն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում` Եվրասիա համագործակցություն հիմնադրամի միջոցով:

Posted on March 15, 2013, in News, Uncategorized and tagged , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: