iDitord ահազանգերի քարտեզը շարունակում է հետեւել ընտրական գործընթացին


iDitord բլոգ

iDitord բլոգ

Ընտրախախտումներ հայտնաբերելիս հարկավոր է դրանք արձանագրել և միջոցներ ձեռնարկել դրանց կանխման կամ հետևանքների վերացման ուղղությամբ: Դեռևս խորհրդարական ընտրություններին գործարկված iDitord կայքը, որի նպատակն է խթանել ընտրական գործընթացների նկատմամբ հասարակական վերահսկողությունը, թևակոխել է նոր փուլ՝ կրկին հնարավորություն տալով քաղաքացիներին ահազանգել ընտրախախտումների մասին։ Խախտումները վերաբերում են ինչպես բուն քվեարկության գործընթացին, այնպես էլ նախընտրական և հետընտրական ժամանակահատվածին:

Ծրագրի համակարգողները, հաշվի առնելով նախորդ փորձը, ծրագրի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նոր բաղադրիչ են ավելացրել ծրագրում: Հինգ հոգուց բաղկացած լրագրողների խումբը՝ հիմնվելով կայքում քաղաքացիների կողմից գրանցված վստահելի հաղորդագրությունների վրա՝ փաստերի կրկնակի ստուգում են իրականացնում և փոքրիկ հետաքննական նյութեր պատրաստում iDitord-ի բլոգի համար: Այս նյութերը կարող են օգտագործվել լրագրողների կողմից՝ իրենց սեփական լրագրողական աշխատանքներն իրականացնելիս:

Ահազանգերն ամփոփվում են ինտերակտիվ ռեժիմով աշխատող քարտեզի վրա, որը հնարավորություն է ընձեռում պատկերել ընտրախախտումների բաշխումն ըստ տեսակների, ահազանգերի ստացման աղբյուրների, հավաստիության և այլն: Վստահելի են համարվում այն ահազանգերը, որոնցում զեկուցողը հայտնում է իր տվյալները և նրա հետ հնարավոր է կապ հաստատել, որոնք պարունակում են լուսանկարներ կամ տեսանյութեր, ինչպես նաև նրանք, որոնք հաստատվում են նաև այլ աղբյուրների` դիտորդների, ԶԼՄ-ներ կամ այլ քաղաքացիների կողմից:

iDitord կայք

iDitord կայք

iDitord հարթակում ընտրախախտումների մասին ահազանգերը գրանցելու մի քանի տարբերակ կա`թեժ գիծ, որով քաղաքացին կարող է զանգահարել օպերատորին նշված համարով և թելադրել խախտման մանրամասները, կարճ հաղորդագրություն sms-ի ստանդարտ գումարով, թվիթերով՝ կիրառելով #iditord հեշթեգը և վերջապես, դուք կարող եք բոլոր մանրամասներով ընտրախախտումը գրանցել կայքի միջոցով։

Նախագծի աշխատանքային խումբն առաջնորդվում է ՀՀ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 5 հոդվածով և պարտավորվում է գաղտնի պահել քաղաքացու տվյալները՝ չտրամադրելով երրորդ կողմին ուղարկողի հեռախոսահամարը, որից զանգահարել կամ sms են ուղարկել, և այն IP հասցեն, որը գրանցվել է կայքում ընտրախախտում գրառելիս։
iDitord նախագծի համար «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը» ֆինանսավորում է ստացել «Եվրասիա համագործակցության հիմնադրամ» («Լրատվության այլընտրանքային միջոցներ» ծրագրի շրջանակում) և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպություններից:

Ընտրախախտումների քարտեզը մշակվել է` հիմք ընդունելով «ուշահիդի» առցանց գործիքը, որը ստեղծվել է 2007թ. Կենիայի նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած իրավախախտումներն ամփոփելու համար: Հետագայում այն օգտագործվել է բազմաթիվ այլ երկրներում ընտրությունների գործընթացները դիտարկելու նպատակով:

Posted on February 11, 2013, in News and tagged , , , , , , , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: