Վիտալի Մանսկու՝ հեռուստատեսության մասին պատմող «Իկոնոսկոպ» ֆիլմի դիտման հնարավորություն հեղինակի հետ միասին


Վիտալի Մանսկի

Հոկտեմբերի 4-ին, ժամը 16.00-ին, մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունում կկայանա հանդիպում կինովավերագրող, պրոդյուսեր Վիտալի Մանսկու հետ, ով կներկայացնի իր վերջին՝ «Իկոնոսկոպ» վավերագրական ֆիլմը։
Ֆիլմը հեռուստատեսության ֆենոմենի հետազոտություն է, որի կենտրոնում հեռուստատեսության երկու գերաստղերի՝ Կիրիլ Լավրովի ու Դեն Ռազերի կերպարներն են, ինչպես նաեւ՝ շարքային հեռուստադիտողների սպասելիքներն ու նրանց հոգեբանության փոփոխությունները։
«Իկոնոսկոպ» ֆիլմը ( «իկոնոսկոպ»՝ այդպես էր անվանել հեռուստացույցը հեռուստատեսության հիմնադիր Զվորիկինը) պատմում է այն մասին, որ հեռուսատեսությունը դարձել է յուրաքանչյուր մարդու կյանքի անբաժան մասն այնպես, որ վերածվել էր յուրատեսակ կրոնի։ Ֆիլմը ստեղծվել է 2011 թվականին:
Վիտալի Մանսկին բազմաթիվ ֆիլմերի, հեռուստածրագրերի հեղինակ է, Ռուսաստանի «Նիկա» կինոակադեմիայի եւ «Տեֆֆի» հեռուստաակադեմիայի անդամ, Մոսկովյան «Արտդոկֆեստ» վավերագրական կինոյի բաց փառատոնի նախագահ։ Նա հայտնի է նաեւ որպես առաջին ռուսական ինտերնետային կինոհանդեսի՝ vertov.ru կայքի հիմնադիր ու «Իրական կինո» մանիֆեստի հեղինակ։
Վիտալի Մանսկին երկար տարիներ զբաղվել է վավերագրական կինոն հեռուստատեսությամբ տարածելու ու հանրության լայն շերտերին հասանելի դարձնելու գործով։ Նրա նախաձեռնությամբ Ռուսաստանում ստեղծվել է «Դափնի» ազգային մրցանակաբաշխությունը, որը մրցանակներ է շնորհում լավագույն կինո եւ հեռուստատեսային ֆիլմերին։ Այժմ Վիտալի Մանսկին «Դափնի» մրցանակաբաշխության գլխավոր պրոդյուսերն է ու «Ռուսաստանի ոչ խաղարկային կինո եւ հեռուստատեսություն» գիլդիայի համահիմնադիրներից մեկը։
«Իկոնոսկոպ» ֆիլմի դիտմանն ու հաջորդող քննարկմանը մասնակցելու մասին տեղեկությունների համար կարող եք զանգահարել 583620 հեռախոսահամարով;

Posted on October 1, 2012, in Uncategorized and tagged , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: