Հեռուստալրագրության դասընթաց


2012թ-ի սեպտեմբերի 17-29- ը մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունն անցկացնում է հեռուստալրագրության դասընթաց գործող լրագրողների համար: Այն վարելու է բրիտանացի փորձառու մեդիա թրեյներ և կոնսուլտանտ Քեվին Բրդենը (http://uk.linkedin.com/in/kevinburden), ով BBC-ի հանրահայտ օնլայն ուսուցման համակարգի ստեղծողներից է և մոտ 20 տարի աշխատել է այս ընկերությունում որպես լրագրող, պրոդյուսեր, հաղորդավար, խմբագիր:
Դասընթացը նախատեսված է երևանյան և մարզային հեռուստաընկերությունների լրագրողների համար: Դասընթացի մասնակիցները ծանոթանալու են հեռուստահաղորդումների նախագծման և արտադրության առաջատար մեթոդներին ու մոտեցումներին, որակյալ ու գրագետ հեռուստասյուժե պատրաստելու նախապայմաններին: Դասընթացի կարևոր մասն են կազմելու գործնական առաջադրանքները: Մասնագիտական վարպետությունից բացի՝ մասնակիցները հնարավորւթյուն են ունենալու նաև զարգացնելու իրենց տեխնիկական հմտություննները ՝ ծանոթանալու են ժամանակակից հեռուստատեսային տեխնիկային, փորձելու են ինքնուրույն նկարահանել, մոնտաժել, տարածել իրենց աշխատանքներն ինտերնետում:
Մասնակցելու համար նհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 13-ը training@internews.am էլ.հասցեին ուղարկել ամփոփ կենսագրական (CV) և երկու հեղինակային աշխատանք ( ինտերնետային հղումով կամ DVD կրիչով )։ Նամակի թեմա (subject) տողում խնդրում ենք նշել Training for TV journalists բառերը:
Ինտերնյուսը մասնակիցներին ապահովելու է ուսման և աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններով, սարքավորումներով, մարզերից եկողներին՝ ճանապարհածախսով և կացարանով:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Ինտերնյուս։ Հասցեն՝ Երեւան, Արշակունյաց 3, 3-րդ հարկ։ Հեռ. 010 58 36 20, 095 58 36 16 (Նարինե Սաֆարյան)

Posted on September 5, 2012, in Uncategorized and tagged . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: