Դասախոսություն «Խմբագրությունների զարգացման միջազգային միտումները» թեմայով


«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում «Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ-ն հյուրընկալում է շվեյցարացի փորձագետ Պասկալ Զեմպին, ով տարիներ շարունակ ղեկավարել է կոնվերգենտ (փոխակերպված) խմբագրությունների կազմակերպման գործընթացը:

Ս.թ. հունիսի 2-ին, ժ. 11-ին հրավիրում ենք տպագիր և առցանց մամուլի գլխավոր խմբագիրներին և լրագրողներին Կոնգրես հյուրանոցի «Պիկասո» սրահ միջազգային փորձագետի հետ դասխոսությանը՝ «Խմբագրությունների զարգացման միջազգային միտումները» թեմայով:

Շվեյցարացի փորձագետը կխոսի հետևյալ հարցերի մասին.

• Տպագիր մամուլը աշխարհում (ընթերցողներ և տպաքանակ)
• Մեդիա լսարանի փոփոխության միտումները
• Նոր գործիքներ նյութը ներկայացնելու համար
• Խմբագրության ռազմավարությունը մուլտիմեդիա միջավայրում (Նյուզրում 1.0-ից մինչև Նյուզրում 3.0)
• Խնդիրների և օրինակների քննարկում
• Քաղված դասերը և հաջողության գրավականը

Պասկալ Զեմպը երկար տարիներ աշխատել է օրաթերթերում, շաբաթաթերթերում և մուլտիմեդիա խմբագրություններում: Վերջին 5 տարիների ընթացքում նա հետամուտ է եղել խմբագրությունների միավորման (տպագիր, առցանց, մոբայլ) գործընթացին Շվեյցարիայում, ինչպես նաև՝ միջազգային շուկայում (Բելգրադ, Բուխարեստ, Բրատիսլավա, Պրագա, Վարշավա): Ղեկավարել է խմբագրություների աշխատանքում նոր համակարգերի և գործելաոճի ներդրման գործընթացները:

Այսօր Պասկալն ունի իր սեփական գործը Շվեյցարիայում և ղեկավարում է տարբեր խմբագրությունների զարգացման ծրագրեր:

Խնդրում ենք հաստատել ձեր մասնակցությունը հետևյալ էլ. փոստով training@internews.am ` նշելով ձեր անուն, ազգանունը, լրատվամիջոցը և կոնտակտային տվյալներ:

Մանրամասների համար զանգահարեք Ինտերնյուս՝ 010 583620, 095 583616 (Նարինե Սաֆարյանին):

Posted on May 30, 2012, in Announcements. Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: