«Ինֆոտուն» ծրագրի արդյունքների ամփոփում Մարտունի քաղաքում


ImageՍ.թ. ապրիլի 5-ին, ժ.13.30-ին Մարտունի քաղաքի Կանանց համայնքային կենտրոնում տեղի կունենա ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և Եվրասիա համագործակցության հիմնադրամի (ԵՀՀ) կողմից իրականացվող Ինֆոտուն ծրագրի ներկայացումը:

Նպատակը՝ Մարտունի, Արմավիր և Գորիս ծրագրերի կիսամյակային արդյունքների, այդ համատեքստում՝ քաղաքացիական լրագրության քառամսյա դասընթացի արդյունքների ամփոփում և հետագա անելիքների ներկայացում:

Նոր լրատվական տեխնոլոգիաների տարածմանը նպաստելու նպատակով` Եվրասիա համագործակցություն հիմնադրամն (ԵՀՀ) աջակցում է Ինֆոտներին, որոնք գործում են հինգ մարզերում՝ Գորիս, Գյումրի,Արմավիր, Վանաձոր, Մարտունի, տեղական հասարակական կազմակերպությունների հետ համագործակցային հիմքի վրա:Մինչ 2011թ-ը ինֆոտները հանդիսանում էին ինֆորմացիայի տարածման հավելյալ գործառույթ ունեցող ավանդական ռեսուրս-կենտրոններ: Մարզերում նոր տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ գրագիտությունը բարձրացնելու գործում ինֆոտների կարողությունները և դրանց դերակատարությունը մեծացնելու նպատակով` ԵՀՀ-ն աջակցում է ռազմավարական մի ծրագրի, որը ներառում է 2011-2012թթ. նոր լրատվական տեխնոլոգիաների հարյուրավոր օգտատերերի պատրաստումը թրեյնինգների միջոցով:

Ինֆոտների գործունեությունն իրականանում է ա/քաղաքացիական լրագրության, բ/մեդիալուսավորչության և գ/քաղաքացիական մոբիլիզացիայի միջոցով: Ինֆոտան ծառայություններն ազատ են և բաց հասարակության համար: Ինֆոտան համակարգողը ապահովում է այդ ծառայությունների մասին ազդարարող հաղորդագրությունների հնարավորինս լայն տարածումը մարզում:

Ինֆոտուն ծրագրի համակարգող Աննա Մուրադյանը նոյեմբեր 2011 – մարտ 2012 ամիսներիընթացքում նախաձեռնել է քաղաքացիական լրագրողների խորացված դասընթաց բոլոր 5 մարզերում:

Մասնակիցներ՝ ՏԻՄ ներկայացուցիչներ, դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, քաղաքացիական լրագրողներ, տեղական ԶԼՄ-ներ,Մարտունու հարակից գյուղերի ակտիվ երիտասարդներ, ԻնֆոՏան պոտենցիալ շահառուներ, հյուրեր :

«Ինֆոտուն» ծրագիրն իրականացվում է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» քառամյա ծրագրի շրջանակներում:

Posted on April 4, 2012, in Uncategorized. Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: