iԴիտորդ՝ ընտրախախտումների քարտեզ


Հարգելի լրագրողներ,

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» և «Լրատվամիջոցների բազմազանության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունները համատեղ իրականացնում են  iԴԻՏՈՐԴ ծրագիրը, որի նպատակն է նպաստել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններին Հայաստանում` խթանելով ընտրական գործընթացների հասարակական վերահսկողությունը և քարտեզագրելով ընտրախախտումների վերաբերյալ դիտարկումները ինտերնետային կայքում:

Ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով «ուշահիդի» առցանց գործիքը, որը ստեղծվել է 2007թ.-ին Կենիայի նախագահական ընտրությունների ընթացքում տեղ գտած իրավախախտումներն ամփոփելու համար: Հետագայում այն օգտագործվել է բազմաթիվ այլ երկրներում ընտրությունների գործընթացները դիտարկելու նպատակով: Հայաստանում այս գործիքն առաջին անգամ կկիրառվի 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները և դրանց նախորդող քարոզարշավը դիտարկելու համար:

Ընտրախախտումների քարտեզի հնարավորություններին և ընտրախախտումները գրանցելու տեխնոլոգիաներին ծանոթացնելու նպատակով կազմակերպվում են երկժամյա սեմինարներ լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ ակտիվ քաղաքացիների համար, որոնք նաև կկարողանան ձեռք բերած գիտելիքները փոխանցել այլոց:

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու լրատվամիջոցների համար նախատեսված սեմինարին, որը տեղի կունենա սույն թվականի մարտի 28-ին Կոնգրես հյուրանոցի Պիկասո դահլիճում, երեկոյան ժամը 18:00-20:00: Խնդրում ենք մինչեւ մարտի 27-ը հաստատել ձեր մասնակցությունը և ծրագրի համակարգողին ուղարկել ձեր լրատվամիջոցը ներկայացնող մասնակիցների ցուցակը` համապատասխան կոնտակտային տվյալներով (հեռախոս, էլ-փոստ): Հնարավորության դեպքում, խնդրում ենք սեմինարին ներկայանալ սեփական համակարգիչներով:

Ծրագրին առնչվող բոլոր հարցերով կարող եք դիմել ծրագրի համակարգող Մարինե Մանուչարյանին` ushahidi.armenia@gmail.com էլեկտրոնային փոստի միջոցով:

iԴԻՏՈՐԴ ծրագիրը համաֆինանսավորվում է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում:

Posted on March 26, 2012, in Uncategorized. Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: