«Նոր բովանդակություն և նոր տեխնոլոգիաներ» մրցույթի արդյունքները


«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը 2012 թվականի հունվարին հայտարարեց դրամաշնորհային ծրագրերի ամենամյա բաց մրցույթ` «Նոր բովանդակություն և նոր տեխնոլոգիաներ» թեմայով:

Մրցույթը նպատակ ուներ խրախուսել նոր մեդիա բովանդակության ստեղծումը` ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ: Այն իրականացվել է հետևյալ երկու ուղղություններով.

Նորարարական բովանդակություն. հեռուստատեսային, տպագիր, ռադիո և առցանց լրատվամիջոցների կողմից նոր բովանդակության, մուլտիմեդիա հարթակների ստեղծում, տեսանյութերի արտադրություն՝ վավերագրական ֆիլմերի, տեսանյութերի, սոցիալական գովազդների պատրաստում:

Քաղաքացիական լրագրություն. քաղաքացիական լրագրության բովանդակության ստեղծում, բլոգերի, սոցիալական ցանցերի, բջջային հեռախոսների միջոցով աուդիո-վիդեո տեղեկատվության տարածում: Մրցույթին ներկայացվել էր ավելի քան 50 հայտ ինչպես կազմակերպությունների, լրատվամիջոցների, այնպես էլ անհատների կողմից: Փորձագիտական հանձնաժողովը գնահատելով բոլոր հայտերը՝ ֆինանսավորման է առաջարկել հետևյալ 10 ծրագրերը.

1. Պանարմենիան մեդիա ՍՊԸ առաջարկում է ստեղծել ծաղրանկարների առցանց ամսագիր: “PanMan”-ի շաբաթական ծաղրաքաղը կանդրադառնա երկրի քաղաքական, սոցիալական ու հասարակական առավել սուր թեմաներին: Ծրագիրն իրականացվում է PanARMENIAN.net լրատվական գործակալության հետ համագործակցությամբ` ծաղրանկարիչ Վրեժ Քասունու ղեկավարությամբ:

2. “168 Ժամ” ՍՊԸ – ի նախագիծն ուղղված է կարիքավոր մարդկանց խնդիրների լուծմանը կամ թեթևացմանը` ոչ թե թերթի միջոցներով, այլ թերթի միջնորդությամբ: Ծրագրի շրջանակներում 168 Ժամ-ի կայքէջում կգործի «Նրանք ապրում են մեր կողքին» բաժին, որը կունենա մի քանի ենթաբաժիններ. «Սոցիալական աջակցություն», «Իրազեկում» և «Փոքր ներդրումային ծրագրերի աջակցություն»:

3. Կանաչաստան ՀԿ -ի ծրագրի անմիջական շահառուները երիտասարդներ են, որոնք սովորելու են սոցիալական գովազդներ ստեղծել և տարածել նոր մեդիա միջոցներով: Ծրագրի շրջանակներում ստեղծվելու է «Սոցիալական գովազդի վիրտուալ փառատոն» կայքէջը, ուր կտեղադրվեն վարպետության տեսադասեր ու հոլովակներ, կքննարկվեն երիտասարդների ստեղծած գովազդները:

4. “Ամբրելլա” միջազգային լրագրողների ցանց ՀԿ  -ի «Հավասարակշռված լրատվության լաբորատորիա» ծրագիրը ներկայացնում է մարդկային պատմություններ, վերլուծություններ` ֆոտոպատմություններով ու ծաղրանկարներով:

5. Հանրային լրագրության ակումբ ՀԿ Կազմակերպությունն առաջարկում է ստեղծել նախագահական ընտրությունների համար նախատեսված մոբայլ եւ ֆեյսբուքյան հավելվածներ «MyNews.am» կայքում: Կայքում թղթակցություններ կարող են տեղադրվել ֆեյսբուքյան եւ բջջային հեռախոսների /Անդրոիդ, IOS/ միջոցով: Հավելվածները կկատարելագործվեն և կավելացվի «Նախագահական ընտրություններ» բաժին, որտեղ համապարփակ ուղեցույց կլինի ընտրությունների ընթացքի, թեկնածուների, նախընտրական եւ ընտրական գործընթացները լուսաբանելու մասին:

6.Համբարձում Համբարձումյանի առաջարկված «Գրող ու ցավ» ծրագրով նախատեսվում է ստեղծել նոր գրական առցանց տարածք, որտեղ կտպագրվեն ժամանակակից գրողների ակտուալ թեմաներով գրված գործեր:

7. ԱԼՏ հեռուստախմբագրության ծրագիրը նպատակ ունի նպաստել լրատվության ապակենտրոնացմանը` զարգացնելով մարզային «ԱԼՏ» հեռուստաընկերության մուլտիմեդիա հնարավորությունները: Ծրագրի շրջանակներում մարզի վերաբերյալ տեսանյութեր ու ռեպորտաժներ կտեղադրվեն http://www.alttv.am/ կայքում ու կտարածվեն սոցիալական ցանցերի միջոցով:

8. Լիա Մխիթարյանն առաջարկում է ժամանակակից արվեստի միջոցով լսելի դարձնել հանրային նշանակության խնդիրները: «Մարդ, արվեստ, լրատվություն» ծրագրով նախատեսվում է ստեղծել սոցիալական հոլովակներ, փողոցային արվեստի նմուշներ, արթ-տոնավաճառներ ու պարբերական ամփոփագրեր երիտասարդների համար:

9. «Ռյա Թազա Հայաստան» ՍՊԸ   -ի ծրագիրը նախատեսում է քրդալեզու Ռյա Թազա թերթի նորացումն ու ժամանակակից մուլտիմեդիա գործիքների կիրառումը: Նոր խմբագրական քաղաքականությունը ուղղված կլինի թե քրդալեզու, թե հայազելու ընթերցողներին: Թերթի եռալեզու առցանց տարբերակը կունենա օրական և շաբաթական անդրադարձ քրդալեզու համայնքին և տարածաշրջանին վերաբերող սոցիալ-քաղաքական իրավիճակին:

10. «Ցայգ» ՍՊԸ -ի «Իրականում» նախագիծն ուղղված է ընտրական տարիքի հատուկ կարիքներով քաղաքացիներին: Ընտրական տարիներին ընդառաջ «Ցայգը» նախատեսում է ստեղծել և հեռարձակել նախընտրական սոցիալական գովազդներ, հեռուստաշարքեր և ծրագրեր, որոնք մատչելի կլինեն նաև լսողության խանգարում ունեցող մարդկանց համար: Ծրագրի նորամուծությունն է հեռուստատեսության ինտերնետային եթերի ակտիվացումը և ընտրությունների շրջանում Շիրակի մարզում 24-ժամյա լրահոսի ապահովումը` մատչելի դարձնելով տեղեկատվությունը բոլորի համար:

2010 թ.-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամը ևս հայտարարել էր դրամաշնորհային մրցույթ, որի արդյունքում ընտրվել էին 14 նորարարական գաղափարներ, որոնք 6 ամիսների ընթացքում ունեցան շոշափելի արդյունքներ: Այս տարի փորձագիտական հանձնաժողովը առաջադրեց 5 առավել հաջողված ծրագիր, որոնք ստացան վերաֆինանսավորման հնարավորություն.

EcoLur

Versus Studio

WebTV

Lragir.am

ArmComedy

Ծրագրի անունից շնորհակալություն ենք հայտնում մրցույթի բոլոր մասնակիցներին, շնորհավորում հաղթողներին և մաղթում բոլորին արդյունավետ գործունեություն և նոր ձեռքբերումներ:

Posted on March 13, 2012, in Uncategorized. Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: