Սոցիալական նորարարության ճամբարը մեկնարկում է Ծաղկաձորում


«Օգտագործենք օնլայն աշխարհը` օֆլայնը փոխելու համար». ահա այս կարգախոսով նոյեմբերի 19-20-ը Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցային համալիրում կմեկնարկի «Մարդամեջ» սոցիալական նորարարության ճամբարը՝ միավորելով տեղեկատվական տեխ

նոլոգիաների մասնագետների, սոցիալական խնդիրների և սոցցանցերի գիտակների, որոնք երկու օր շարունակ մշակելու են ծրագրային փաթեթներ՝ տեղեկատվական տեխնոլոգիաները ծառայեցնելով սոցիալական խնդիրների լուծմանը:

Ճամբարը, որն ի դեպ առաջին անգամ է իրականացվում Հայաստանում, գաղափարների յուրօրինակ ինկուբատոր է, ուր մշակվում ու կյանքի են կոչվում սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված բազմաթիվ նախագծեր, որոնք առավել արդյունավետ են դառնում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ:

Ճամբարին մասնակցելու համար ստացվել էր ավելի քան 60 հայտ, որտեղ ներկայացված էին տարաբնույթ սոցիալական խնդիրի լուծմանն ուղղված գաղափարներ, մասնավորապես՝ առողջապահության, ճանապարհային երթևեկության, բնապահպանության, գործազրկության
ոլորտներում: Ճամբարի ժյուրիի անդամների կողմից, որոնց թվում էին տեղացի և միջազգային մասնագետները, ընտրվել է լավագույն 6 գաղափար, որը Ճամբարի ընթացքում արդյունավետ ծրագիր դառնալու պոտենցիալ ունի: Ճամբարի ժամանակ ձևավորված թիմերը աշխատելու են այդ գաղափարների մշակման շուրջ՝ դրանք վերածելով հստակ ծրագրային առաջարկների:

Ճամբարի վերջին օրը ժյուրին կընտրի լավագույն ծրագիրը կամ ծրագրերը, որոնք կստանան ֆինանսական աջակցություն «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի և ՄԱԿ-ի Զարգացման գրասենյակի կողմից:

Ճամբարը բաց կլինի լրատվամիջոցների ներկայացուցիչների համար Նոյեմբերի 20-ին, ժամը 15:00. ամփոփվելու են  սոցիալական նորարարության ճամբարի արդյունքները և պարգևատրվելու են հաղթոող ծրագրերը: Այդ նպատակով նոյեմբերի 20-ին, ժամը 14:00-ին Երևանից /Զարոբյան 56 հասցեից/ դեպի Ծաղկաձոր կմեկնի հատուկ ավտոբուս: Խնդրում ենք հաստատել մասնակցությունը` զանգահարելով + 374 10 58 60 95 (201) հեռախոսահամարին կամ գրելով hsoghomonyan@epfound.am էլ-փոստին:

Հետևեք «Մարդամեջի» բլոգին  mardamej.wordpress.com հասցեով:


		

Posted on November 17, 2011, in News. Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: